ՌԴ-ն հայտարարել է Պոկրովսկի և Վոլչանսկի գրավման մասին, Ուկրաինան՝ հերքել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ ռուսական զորքերը գրավել են Ուկրաինայի Դոնեցկի ու Խարկովի մարզերի Պոկրովսկ և Վոլչանսկ քաղաքները։ Նա այս մասին զեկուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նոյեմբերի 30-ին Ուկրաինայում կռվող ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատարական կետ այցելության ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Կրեմլի հաղորդմամբ՝ «Կենտրոն» և «Արևելք» ռազմական խմբավորումների հրամանատարներ Վալերի Սոլոդչուկը և Անդրեյ Իվանաևը Ռուսաստանի նախագահին զեկուցել են նաև Դոնեցկի մարզի Միրնոգրադ քաղաքի հարավային մասը վերահսկողության տակ վերցնելու և Ուկրաինայի Զապորոժիե մարզի Գուլյայպոլե քաղաքի գրավման գործողության մեկնարկի մասին։

Միաժամանակ, Ուկրաինայի ԶՈՒ-ի ԳՇ-ն իր ամենօրյա երեկոյան հաշվետվության  մեջ հայտնել է, որ Պոկրովսկի հատվածում մարտական ​​գործողությունները դեռևս շարունակվում են:

«Օրվա ընթացքում ագրեսորը Պոկրովսկի հատվածում իրականացրել է 49 հարձակողական գործողություն՝ Նովոյե Շախովո, Դորոժնոյե, Նիկանորովկա, Բելիցկոյե, Շախովո, Ռոդինսկոյե, Միրնոգրադ, Նովոէկոնոմիչեսկոյե, Ռովնո, Պոկրովսկ, Զվերովոե, Կոտլինո, Ուդաչնոյե, Մոլոդեցկոյե, Նովոպոդգորոդնոյե, Ֆիլիա բնակավայրերի և Գրիշինո բնակավայրի ուղղությամբ: Հիմա մարտական ​​գործողությունները շարունակվում են հինգ վայրերում»,- հայտնում է ուկրաինական հրամանատարությունը:

Հիշատակվում են նաև Վոլչանսկի մոտակայքում մարտերը: Գլխավոր շտաբի զեկույցում որևէ հիշատակում չկա Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների նահանջի մասին։

Դեկտեմբերի 1-ի երեկոյան Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել էր Պոկրովսկի և Վոլչանսկի գրավումը: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Պոկրովսկում և այլ շրջաններում իրավիճակը «շարունակում է բարդ մնալ»։

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին կից ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն Ռուսաստանի կողմից բնակավայրերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին հայտարարությունները որակել է «դիվանագիտության մեջ խաղադրույքների բարձրացում»՝ արևմտյան լսարանի համար: Կովալենկոյի խոսքով՝ Վոլչանսկը մնում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ, ինչպես նաև Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքը, որի գրավման մասին Գերասիմովն ավելի վաղ զեկուցել էր Պուտինին:

Ըստ OSINT նախագծի քարտեզների, որոնք հետևում են առաջնագծի փոփոխություններին, ո՛չ Վոլչանսկը, ո՛չ Պոկրովսկը դեռևս լիովին չեն գրավվել ռուսական բանակի կողմից: Այնուամենայնիվ, ուկրաինական OSINT DeepState նախագիծը նախկինում հաղորդել էր Ուկրաինայում Ռուսաստանի տարածքային նվաճումների արագացման մասին: Դրա տվյալների համաձայն՝ նոյեմբերի սկզբին մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում ռուսական ուժերը գրավել են Ուկրաինայում 134 քառակուսի կիլոմետր տարածք՝ երկու անգամ ավելի, քան հոկտեմբերին:

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) տվյալներով՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի զինված ուժերի թիկունքում անօդաչու սարքերի միջոցով լոգիստիկայի ոչնչացման՝ ամիսներ տևած արշավը մեծ դեր է խաղացել մարտադաշտում իրավիճակի ձևավորման գործում, մասնավորապես, Պոկրովսկի մոտ ռուսական զորքերի առաջխաղացման առումով։ Ռուսական բանակի հաջողությանն ամբողջ ճակատում, մասնավորապես, Պոկրովսկի և Գուլյայպոլեի ուղղությամբ, նպաստել են նաև եղանակային պայմանները՝ մառախուղը և տեղումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի