Նոբելյան մրցանակի դափնեկիրները խնդրել են Ուկրաինայի խաղաղության ծրագրում քաղբանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ կետ ներառել

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոբելյան մրցանակակիրների մի խումբ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրամիության առաջնորդներին կոչ է արել Ուկրաինայում ապագա խաղաղության համաձայնագրերը կապել քաղբանտարկյալների ազատ արձակման հետ։

«Ամենակարևոր քայլը պետք է լինի հրադադարը։ Պետք է հաջորդեն բանակցությունները և ռազմական փոխանակումները։ Մենք խնդրում ենք, որ խաղաղության համաձայնագրի նախագծում ներառվի միջազգային կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված քաղաքացիական անձանց ներում շնորհելու կամ փոխանակելու մասին կետ»,- ասվում է  հրապարակված բաց նամակում, որը ստորագրել են Նոբելյան մրցանակի 17 դափնեկիրներ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Փաստաթղթում, որը բաց է ստորագրման համար, նշվում է, որ քաղբանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ կետը պետք է վերաբերի հիմնականում հիվանդներին, տարեցներին, կանանց և դեռահասներին։

Այն նաև ընդգծում է. «Բոլոր կողմերի համար շահավետ հետագա համաձայնագրերի կնքումը պետք է ուղղակիորեն կապված լինի քաղաքացիական բանտարկյալների ազատ արձակման հետ»։

Քաղաքական առաջնորդներին ուղղված նամակում նշվում է, որ Ռուսաստանի բանտերում պահվում են հակապատերազմական դիրքորոշումների համար դատապարտված ավելի քան 1000 մարդ, և «Մեմորիալ» մարդու իրավունքների կենտրոնը նրանց ճանաչել է որպես քաղբանտարկյալներ։

«Մենք համոզված ենք, որ եթե պարոնայք Պուտինը և Զելենսկին ցուցաբերեն բարի կամք և փոխադարձաբար ներում շնորհեն առնվազն մի քանի տասնյակ մարդկանց, որոնք բանտարկվել են միայն իրենց անձնական կարծիքն արտահայտելու համար և չեն կատարել բռնի հանցագործություններ, դա կարագացնի երկարատև և արդար խաղաղության հաստատումը։ Մարդկային կյանքի անգնահատելի արժեքի մասին բանակցողների կողմից բացարձակապես միանշանակ հայտարարությունները պետք է դառնան երկարատև խաղաղության հիմքը։ Մենք համոզված ենք, որ մարդու իրավունքները, և դրանցից ամենակարևորը՝ կյանքի իրավունքը, արժանապատվության իրավունքը և ազատության իրավունքը, պետք է լինեն քաղաքականության կենտրոնում»,- ասվում է հայտարարությունում։

Դիմումը ստորագրած Նոբելյան մրցանակակիրների թվում են 2015 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչը և 2021 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Դմիտրի Մուրատովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի