Եկեղեցին, տեխնոլոգիաները, կրթությունը և ժամանակակից մարդու ճգնաժամերը․ ո՞ւր ենք գնում․ զրույց Սմբատ Գոգյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:48
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ներառվի Եվրոպայի պաշտպանական ծրագրերում
Բոլորը

«Քառակուսի» կրթական հիմնադրամի համահիմնադիր Սմբատ Գոգյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է հոգևոր արժեքների, կրթության և ժամանակակից տեխնոլոգիաների փոխհարաբերություններին՝ դրանք դիտարկելով գիտնականի պրագմատիկ հայացքով։ Խոսելով քրիստոնեական արժեքների և ժամանակակից աշխարհի մասին՝ Գոգյանը զուգահեռներ է անցկացրել կրոնական դոգմաների և սոցիալական համակեցության կանոնների միջև։ Նրա դիտարկմամբ՝ կրոնը պատմականորեն եկել է լուծելու մարդկային փոխհարաբերությունների խնդիրները։

«Քրիստոնեությունը՝ որպես ուսմունք, ձևավորվեց և սկսեց առաջ գնալ, տարածվել՝ ասելով՝ մի՛ խաբիր, մի՛ ստիր: Որովհետև հասկանում էին, որ միմյանց ստելով այնքան էլ հեշտ չէ հարաբերվելը: Միգուցե շատ հեշտ է անհատական, բայց որպես միություն՝ արդեն ամեն ինչ ավելի խառն է ստացվում»,- նշում է Գոգյանը:

Ըստ նրա՝ այդ նորմերը ստեղծվել են ինքնազսպման մեխանիզմներ ունենալու անհրաժեշտությունից, որպեսզի մարդն արդարացնի իր քայլերը և կարողանա համակարգային գործողություններ կատարել։ Գոգյանը նկատել է, որ անկախ կրոնական կամ գիտական աշխարհայացքից՝ մարդու գլխավոր շարժիչ ուժը հաճույքն է։

«Ուղեղը, որը նաև հաճույք ստանալն է ընկալում, համակարգում, ղեկավարում է, որպեսզի հաճույք ստանա: Ուրիշ բան, երբ  մենք բարոյական դաստիարակություն ենք տալիս, մարդը հաճույք է ստանում լավ բան անելուց»,- ասել է նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր մարդու մոտ հաճույքի աղբյուրը կարող է տարբեր լինել․ մեկի մոտ՝ փառքը, մյուսի մոտ՝ ուրիշին օգնելը։

Գոգյանը չի կիսում այն մտավախությունը, թե տեխնոլոգիաները մարդուն դարձնում են ծույլ կամ անգրագետ, սակայն շեշտում է հիմնավոր գիտելիքի կարևորությունը։ Ըստ նրա՝ թեև ինտերնետում առկա է ամբողջ ինֆորմացիան, դրանից օգտվում են միայն նրանք, ովքեր ունեն համապատասխան բազային գիտելիքներ։

«Այն մարդիկ, որոնք օգտվում են [ինտերնետի հնարավորություններից], ֆենոմենալ հաջողությունների են հասնում… Իսկ ինչքա՞ն մարդ է դրանից օգտվել: Արդյո՞ք մեր հասարակության 50 տոկոսն ինտերնետը օգտագործում է կրթվելու համար, թե՞ ուղղակի ժամանցային նպատակների»,- հարցադրում է անում Գոգյանը։

Նա օրինակ է բերում ծրագրավորման ոլորտը, որտեղ աշխատանքի բնույթը փոխվում է՝ կոդ գրելուց անցում կատարելով խնդիրը ձևակերպելուն, սակայն դա չի նշանակում, որ մասնագիտական խորքային գիտելիքն այլևս պետք չէ։

Սմբատ Գոգյանը կրթական համակարգի որոշ մեթոդներ համարել է անհամապատասխան ժամանակակից իրականությանը։ Որպես օրինակ՝ նա բերել է ձեռագիր գրելու և տեխնոլոգիական հաղորդակցության հակասությունը։

«Մենք դպրոցում այնքան ենք կենտրոնանում գրիչով գրելու վրա ու արհամարհում համակարգչով հայատառ գրելը, որ մեր դպրոցական երեխաներն անգլերեն տառերով են սովորում, թեկուզ հենց ինչ-որ կայք մտնելու համար… Արդյունքում իրենք դառնում են դեռահաս, ոնց են իրար հետ նամակագրությունը գրում՝ անգլերենով [տրանսլիտով], իսկ հայերեն գրիչը մնում է միայն դպրոցում»,- ցավով արձանագրել է Գոգյանը:

Եզրափակելով՝ նա ընդգծել է, որ տեխնոլոգիաները զարգանալու են, և ամեն մի հասարակություն պետք է փորձի ստանալ այն տեխնոլոգիան, որն իրեն կտա առավելություն և հնարավորություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան