Ընտրություն՝ նոր կանոններով. կուսակցությունների գործը հեշտանում է, դաշինքներինը՝ բարդանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Շուրջ կես տարուց Ազգայի ժողովի հերթական ընտրություններն են․ վերջին օրերին քաղաքական դաշտում ակտիվորեն սկսել են քննարկել դեռևս 4 տարի առաջ ընդունված կարգավումները։  

Խորհրդարանական նախորդ ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարելու համար կուսակցությունները պետք է հավաքեին նվազագույնը 5, իսկ կուսակցությունների դաշինքները՝ 7 տոկոս ձայն։

Հաջորդ ընտրություններին կուսակցությունների համար շեմը նվազեցվել է՝ հասնելով 4 տոկոսի։ 2 կուսակցություններից կազմված դաշինքների դեպքում անցողիկ շեմը կազմում է 8 տոկոս, 3-ի դեպքում՝ 9 տոկոս, իսկ 4 և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների դեպքում՝ 10 տոկոս։

«Ձայների այս ցուցիչների նվազագույն շեմերի փոփոխություները թե՛ դրական, և թե՛ բացասական հետևանքային են։ Դրական են այն տեսանկյունից, որ մի քիչ իջեցնելով մեկ ուժի համար՝ հնարավորություն են տալիս շեմն ավելի շատ ուժերի հաղթահարելու։ Բացասական են այն տեսանկյունից, որ հնարավոր է՝ քաղաքական հաշվարկ և նպատակահարմարություն կա, թե որ ուժերի համար են այդ անցողիկ շեմերը փոփոխում»,- նշում է «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը։

Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը, իր հերթին, համոզված է՝ փոփոխությունն արվել է քաղաքական դաշտի բևեռվածությունը մեծացնելու, «Քաղաքացիական պայմանագրի» դեմ միասնական ճակատի ձևավորումը թույլ չտալու համար։

«Միակ նպատակը քաղաքական ուժերի կողմից հավաքված ձայների փոշիացումն է և թույլ չտալը, որ նրանք միավորվեն, որ առանձին բաներով, կուսակցություններով գնան, ամեն մեկը մի փոքր տոկոս վերցնի, շատերը չեն էլ հաղթահարի շեմը, և դա կգնա իշխող կուսակցության օգտին»,- ասում է նա։

Քաղաքական իշխանության ներկայացուցիչները հակադարձում են։ Կարծում են, որ Ընտրական օրենսգրքի այս փոփոխություններով 2026-ին ձևավորվող խորհրդարանն ավելի ժողովրդավարական կդառնա։

«Երեք ուժ է այս պահի դրությամբ։ Դոնթի բանաձևով «Պատիվ ունեմ»-ը եկավ, որովհետև պետք է երեք ուժ գոնե ներկայացված լիներ Ազգային ժողովում։ Այդ իսկ պատճառով Դոնթի բանաձևով եկան ուղղակի, իրենք չեն հաղթահարել այդ շեմը, բայց ներկայացված եղան Ազգային ժողովում։ Այս մեկ տոկոս իջեցման պարագայում ավելի մեծ շանս կունենան արդեն ոչ միայն բանաձևով, այլ ուղղակի հաղթահարեն ու մտնեն խորհրդարան»,- հավաստիացնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

Դոնթի բանաձևը համամասնական ընտրակարգի մանդատների բաշխման տարբերակներից մեկն է։ Ենթադրենք՝ 10 պատգամավոր ունեցող օրենսդիր մարմնի ընտրությանը մասնակցած երեք քաղաքական ուժեր ստացել են 50, 42 և 19 հազար ձայն։ Դոնթի մեթոդով նրանք կստանան, համապատասխանաբար, 5, 4 և 1 տեղ։   

Ուղիղ մեկ ամիս առաջ Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թևեր»-ն ու Շահեն Հարությունյանի ղեկավարած «Շանթ դաշինք»-ը հայտարարեցին համագործակցության մասին։ Հարությունյանը նշում է՝ ընտրական օրենսգրքի նոր կարգավորումները հաշվի առնելով են որոշել դաշինք կազմել․ «Քաղաքական այդ համագործակցության հիմքում էլ, բնականաբար, բոլոր այս հարցերը դրված են եղել, քննարկվել են, և մենք այստեղ խնդիր չենք տեսել»։

Չնայած նրան, որ ուժերը խնդիր չեն տեսել, սակայն կարծում են, որ քաղաքական մեծամասնության կատարած այս փոփոխությունների նպատակը քաղաքական դաշտի բաժանումը, մասնատվածությունը խորացնելն է։

«2021 թվականի ընտրությունները դրա մասին էին․ 25, թե 26 ուժ մասնակցեց, բայց պառլամենտ անցան երեք ուժեր, ընդհանրապես երկու ուժեր անցան, երրորդ ուժը ուղղակի օրենքի ուժով անցավ։ 2026-ի ընտրություններին նմանատիպ սցենար է նախատեսվում, որն արդեն կբերի ձայների փոշիացման, ինչից շահում է բացառապես իշխանությունը»,- ասում է Հարությունյանը։

Այս կարծիքը չի կիսում քաղհասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ Նա կատարված փոփոխությունները ոչ միայն դրական է գնահատում, այլև կարծում է՝ պետք է հասնել նրան, որ «դաշինք», որպես նախընտրական միավոր, գոյություն չունենա։

«Կուսակցությունը դա հստակ դեմքով, նկատի ունեմ՝ հստակ բրենդով, հստակ անցյալով մարմին է, որը մասնակցում է տեղական ընտրություններին, մասնակցում է համապետական ընտրություններին և ունի պատմություն, այսպես ասած։ Իսկ մարդիկ ձևավորում են դաշինքներ, ընտրողի համար պարզ չի լինում՝ այդ դաշինքն ինչ քաղաքական անցյալ ունի, ինչ աշխատանք ունեն արած իր ներկայացուցիչները համայնքային կամ պետական իշխանության կոնտեքստում»,- նշում է Իոաննիսյանը։։

Նրա կարծիքով՝ եթե ուժերը գաղափարակից են և միավորվում են դաշինքում, ապա ինչ խնդիր կա մեկ կուսակցությունում միավորվելու մեջ։ 

Ավելի ուշ ընտրական գործընթացների հետ կապված ևս մեկ փոփոխություն կատարվեց։ Առանձին օրենսդրական փաթեթով կարգավորում մտցվեց, որը հնարավորություն է տալիս արտակարգ ու ռազմական դրությունների ժամանակ չեղարկել ընտրության արդյունքները։ Սա ընդդիմադիրներին մտահոգող հարցերից մեկն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան