ՀԱՊԿ անդամ երկրներից կա՞ն ԵՄ համաձայնագրերին մասնակիցներ․ Արծվիկ Մինասյանը՝ ԱԳ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
Բոլորը

«Կհրապարակեք՝ ո՞ր երկրներն են, որ Եվրամիության հետ ունեն այսպիսի համաձայնագրեր, այդ թվում նաև ՀԱՊԿ անդամ երկրներից կա՞ն արդյոք, թե՞ չկան»,- ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին նման հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինչ է իրենից ներկայացնում ԵՄ-ի հետ ռազմական համագործակցությունը։

ԱԳ փոխնախարարի խոսքով նմանօրինակ պայմանագրեր ունեն Կանադան, Շվեյցարիան, Նորվեգիան, սակայն ցանկն այդքանով չի սահմանափակվում։

«Ցավոք, ամբողջական ցանկը այս պահին ներկայացնել չեմ կարող, բայց եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում, ՀԱՊԿ անդամ պետությունները նմանօրինակ համաձայնագրեր Եվրոպական միության հետ չունեն: Իսկ ինչ վերաբերվում է առանձին առաքելություններին, որոնց վերաբերյալ իրավական համակարգի ստեղծման պարագայում Հայաստանի Հանրապետությունը կարող է քննարկումներ սկսել Եվրոպական միության հետ՝ միանալու այս կամ այն առաքելությանը, ուզում եմ ասել, որ մեր նախնական ընկալումները առավելապես վերաբերվում են քաղաքացիական առաքելություններին մասնակցությանը»,- ընդգծեց ԱԳ փոխնախարարը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ օրակարգում ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն էր:
Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 30-ին։ Այսօր ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը վավերացնելու որոշումը։

Մանրամասները՝ տեսանյութում։