ՀՀ-ն ցանկանում է ոչ միայն անվտանգության սպառող լինել, այլև աջակցել ԵՄ միջոցառումներին․ Կոստանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանի Հանրապետությունը ցանկություն ունի ոչ միայն անվտանգության սպառող լինել, այլ նաև աջակցել այն անվտանգային միջոցառումներին, որ մեր եվրոպացի գործընկերները իրականացնում են»,- ԱԺ-ում պատգամավորների նախաձեռնությամբ գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ասել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ օրակարգում ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն էր: Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 30-ին։

Հայաստանը և Եվրոպական միությունը համաձայնագրով ցանկանում են սահմանել ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցության ընդհանուր պայմանները։ Ըստ Կոստանյանի՝ այն հնարավորություն է ընձեռում ճգնաժամերի կառավարման ոլորտում լավագույնս օգտագործել Եվրոպական միության փորձն ու գիտելիքները։

«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդլայնվող համագործակցության շրջանակներում արդեն իսկ շատ կարևոր տեղ է զբաղեցնում անվտանգային և պաշտպանական ոլորտի համագործակցությունը։ Եվ, ըստ էության, այս համագործակցության շրջանակներում է նաև, որ Հայաստանում տեղակայվել է Եվրոպական միության դիտորդական առաքելությունը»,- ասաց Վահան Կոստանյանը։

ԱԺ-ն այսօր ընդունեց ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը վավերացնելու որոշումը։

Մանրամասները՝ տեսանյութում։