Պուտինը Ուկրաինայի զինված ուժերից պահանջել է «լքել զբաղեցրած տարածքները»

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտական գործողությունները կդադարեն, երբ ուկրաինական զորքերը դուրս գան իրենց դիրքերից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք դեռևս ստանում ենք ռազմական գործողությունների դադարեցման կոչեր։ Երբ ուկրաինական զորքերը դուրս գան իրենց կողմից զբաղեցրած տարածքներից, այդ ժամանակ կդադարեն մարտերը։ Եթե նրանք չհեռանան, մենք դրան կհասնենք զենքի ուժով»,- հայտարարել է նա։

Պուտինն ասել է, որ ԱՄՆ պատվիրակությունը հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա՝ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի շուրջ բանակցությունների համար։

«Մենք նրանց սպասում ենք հաջորդ շաբաթվա առաջին կեսին»,- ասել է նա։

Խոսելով Թրամփի ծրագրի մասին՝ Պուտինը շեշտել է, որ դեռևս չկա խաղաղության պայմանագրի որևէ նախագիծ․ «Եղել է մի շարք հարցերի առաջարկ, որոնք առաջարկվել է քննարկել»։

Ըստ Պուտինի`Ժնևում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններից հետո որոշվել է Թրամփի խաղաղության ծրագրի 28 կետերը բաժանել չորս մասի։

Ռուսաստանը ընդհանուր առմամբ համաձայն է, որ ծրագրի կետերի ցանկը կարող է հիմք հանդիսանալ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի ապագա համաձայնագրերի համար։

«Ամեն ինչ պետք է ձևակերպվի դիվանագիտական ​​լեզվով»,- նշել է Պուտինը։

Նա ասել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև նախագահի խորհրդական և օգնական Վլադիմիր Մեդինսկին և Յուրի Ուշակովը մասնակցում են բանակցություններին։ Դոնալդ Թրամփը կորոշի, թե ամերիկյան կողմից ով կմասնակցի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի