Ռուսական դատարանը Նավալնիի Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամն «ահաբեկչական կազմակերպություն» է ճանաչել

Լուրեր

31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
Բոլորը

ՌԴ Գերագույն դատարանը բանտում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ամերիկյան իրավաբանական անձը ճանաչել է «ահաբեկչական կազմակերպություն» և արգելել դրա գործունեությունը Ռուսաստանում, փոխանցում է Meduza-ն:

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դատական ​​հայց էր ներկայացրել Anti-Corruption Foundation International, Inc. կազմակերպության արգելման վերաբերյալ: Դատավարությունն անցկացվել է դռնփակ ռեժիմով։

Գործը քննել է դատավոր Օլեգ Նեֆեդովը: Նա, ի թիվս այլ բաների, հայտնի է նրանով, որ Ռուսաստանում գոյություն չունեցող «միջազգային ԼԳԲՏ շարժումը» և «միջազգային սատանիզմի շարժումը» ծայրահեղական է հայտարարել: Դատավորը նաև ավելի վաղ մերժել է Ալեքսեյ Նավալնիի կողմից Ռուսաստանի արդարադատության նախարարության դեմ ներկայացված երեք դատական ​​հայցերը։

Ալեքսեյ Նավալնիի թիմը հայտարարություն է հրապարակել՝ մեկնաբանելով Գերագույն դատարանի որոշումը։

«Սա է Ռուսաստանի իշխանությունների քաղաքական տեխնոլոգիան է՝ պետության թշնամի հայտարարել յուրաքանչյուրին, որը խանգարում է իրենց գողությանը և անվերջ պատերազմին։ Մենք ահաբեկիչներ չենք, և բոլորը հասկանում են դա։ Մենք և մեր կողմնակիցները հասկանում ենք դա։ Դա հիանալի հասկանում են նրանք, որոնք ստորագրում են նման որոշումները։ Ահաբեկիչները Վլադիմիր Պուտինն ու նրա կամակատարներն են՝ մարդիկ, որոնք սանձազերծել են պատերազմը, սպանում են քաղաքացիական անձանց և քաղաքական հակառակորդներին, բանտարկում մարդկանց»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի