Հռոմի պապը Թուրքիա է ժամանել․ ընդունելությանը կմասնակցի նաև Պոլսի Հայոց պատրիարքը

Լուրեր

02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
Բոլորը

Հռոմի պապ Լևոն XIV-ն առաջին արտասահմանյան ուղևորության շրջանակում մեկնել է Թուրքիա և Լիբանան։ Նա Անկարա է ժամանել։ DW-ի հաղորդմամբ՝ օդանավակայանում պատվո պահակախմբի ներկայությամբ Հռոմի պապին դիմավորել է մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը՝ այլ պաշտոնյաների ու եկեղեցական բարձրաստիճան գործիչների հետ:

Այս ուղևորությունը դիտարկվում է որպես քրիստոնեության և իսլամի ներկայացուցիչների միջև հարաբերություններն ամրապնդելու հնարավորություն։ Ուշադրության կենտրոնում է քրիստոնեության առաջին էկումենիկ՝ Նիկեայի ժողովի 1700-ամյակը։

«Սա շատ կարևոր ուղևորություն է, քանի որ մենք դեռ շատ բան չգիտենք Լևոն XIV-ի աշխարհաքաղաքական հայացքների մասին, և սա նրա համար առաջին մեծ հնարավորությունն է՝ դրանք հստակեցնելու»,- Reuters գործակալությանն ասել է իտալացի գիտնական Մասիմո Ֆաջոլին։

Հռոմի պապն Անկարայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, այնուհետև կմեկնի Ստամբուլ՝ տեսնելու Կապույտ մզկիթը։ Մզկիթի իմամ Ասգին Թունջան ասել է, որ այցը կնպաստի քրիստոնյա-մուսուլմանական կապերին և կվերացնի իսլամի վերաբերյալ նախապաշարմունքները։

Հավելենք, որ Հռոմի պապը Թուրքիա ուղևորության ժամանակ նաև Ստամբուլի հայկական եկեղեցի կայցելի։

Պոլսի Հայոց պատրիարքարանն էլ հայտնում է, որ պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մեկնում է Անկարա։ Նա կմասնակցի Հռոմի պապի պատվին կազմակերպված ընդունելությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի