Ուշակովը խոստովանել է, որ բանակցություններ է վարում WhatsApp-ի միջոցով, և դա կարող է լինել արտահոսքի պատճառը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Կոմերսանտի» հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովի հետ զրույցում խոստովանել է, որ երբեմն դիվանագիտական ​​բանակցություններ է վարում WhatsApp-ի միջոցով։ Պաշտոնյան ենթադրել է, որ դա կարող է լինել հեռախոսազրույցների ձայնագրությունների արտահոսքի պատճառը, գրում է The Insider-ը։

«Այո, շփումները տեղի են ունենում անվտանգ կապի միջոցով, որտեղ արտահոսքեր գործնականում չեն լինում, եթե կողմերից մեկը հատուկ չի անում դա: Սակայն կան WhatsApp-ի որոշ զրույցներ, որոնք, ընդհանուր առմամբ, ինչ-որ մեկը կարող է գաղտնալսել: Անհավանական է, որ ներգրավված երկու կողմերը կարողանային նման բանի արտահոսք կազմակերպել»,- ասել է պաշտոնյան:

Նոյեմբերի 25-ին Bloomberg-ը հրապարակել էր Ուշակովի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆի միջև, ենթադրաբար, հոկտեմբերին տեղի ունեցած զրույցի սղագրությունը: Հրապարակվել է նաև Ուշակովի և Պուտինի մեկ այլ օգնականի՝ Կիրիլ Դմիտրիևի զրույցի սղագրությունը: Դրանց թեման Ուկրաինայի խաղաղության ծրագիրն էր:

Դմիտրիևը Bloomberg-ի հաղորդագրությունն անվանել էր «կեղծ», մինչդեռ Ուշակովը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է զրույցների իսկությունը՝ նշելով, որ չի կարող մեկնաբանել նման զրույցների բովանդակությունը։

WhatsApp զանգերը Ռուսաստանում արգելափակվել են օգոստոսի կեսերից. այս հաղորդագրությունների հավելվածով զանգերը կարող են կատարվել միայն VPN-ի միացման դեպքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի