Դիմադրության ճակատ պետք է ձևավորվի․ հաջորդ շաբաթվանից սկսում ենք խորհրդակցությունները. Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
Բոլորը

«Մենք այս քննարկմանը հրավիրել էինք նաև գլխավոր դատախազին, ով մեկ շաբաթ առաջ այս դահլիճում ուժային կառույցների մյուս ներկայացուցիչների հետ 2008-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերը հերթական անգամ քաղաքականապես շահարկելու և ներկայացման նիստին էր մասնակցում, բայց պետք է արձանագրենք, որ այսօր խուսափեց ներկա գտնվել այս քննարկմանը՝ մեկ պարզ պատճառով՝ չունենալով զեկույցում տեղ գտած փաստերի նկատմամբ հակափաստարկներ և նաև չունենալով պատասխաններ մի շարք ապօրինությունների, որոնք իրականացվում են շատ հաճախ կամ դատախազության անմիջական նախաձեռնությամբ, կամ դատախազության մասնակցությամբ»,-այս մասին ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ այս քննարկմանը հրավիրել են նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին, միջազգային կազմակերպություններին․ «Նրանցից շատերը նախընտրեցին ներկա չլինել այս դահլիճում և չլսել ու մոտիկից չծանոթանալ Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակին»։

Սաղաթելյանի խոսքով՝ պետք է դիմադրության ճակատ ձևավորվի, որպեսզի կարողանան «ՀՀ-ում սահմանադրական կարգը վերականգնեն»։

«Մենք հավատում ենք, որ մեր երկրի ընդդիմադիր դաշտի ազգային-պետական մտածողություն ունեցող հասարակական-քաղաքական շրջանակները կունենան այդ գիտակցությունը, մենք կկարողանանք միասին ձևավորել այդ դիմադրության ճակատը՝ Հայաստանի Հանրապետության ազգային շահերը պաշտպանելու և այս չարիքի իշխանության վերարտադրությունը կանխելու համար։ Ես հայտարարում եմ, որ մենք հաջորդ շաբաթվանից Հայաստանի բոլոր ընդդիմադիր դերակատար ուժերի հետ սկսելու ենք այս խորհրդակցությունները և կարողանալու ենք այդ ամբողջական կոնսոլիդացիան, առնվազն իմ վերը նշած օրակարգային հարցերի շուրջ, ունենալ»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։