Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստը

Լուրեր

02.10.2026 | 10:08
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի չորրորդ նիստը․ հայտնում են ՀՀ կառավարությունից։

Օրակարգի շրջանակում զեկուցվել են նախորդ նիստի քննարկումների արդյունքում իրականացված աշխատանքները: Ըստ այդմ՝ ներկայացվել են Նորարարության հայկական հիմնադրամի ձևավորման ուղղությամբ իրականացված աշխատանքները, հիմնադրամի առաջնահերթություններն ու ընթացիկ ծրագրերը: Զեկուցվել է նաև Հայաստանից ԱՄՆ տեխնոլոգիաների արտահանման կառավարման մեխանիզմների, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման ընթացքի վերաբերյալ:

Նորարարության հայկական հիմնադրամի տնօրեն Անահիտ Սարգսյանը զեկուցել է, որ հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել են հիմնադրամի խորհրդի ձևավորման, կազմակերպաիրավական աշխատանքներ, ուսումնասիրվել է գիտության և տեխնոլոգիաների զարգացման ռազմավարությունը, ընթացքում է նախագծերի մշտադիտարկման և հաշվետվության ընթացակարգի մշակումը և այլն: Մանրամասներ են ներկայացվել նաև դիտարկվող նախագծերի, հիմնադրամի առաքելության, Կառավարություն-ինդուստրիա- ակադեմիա ռազմավարական համագործակցության կառուցման ու հինգ առաջնահերթ ուղղություններով երկարաժամկետ ծրագրերի ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Այդ ուղղություններն են՝ ռոբոտաշինություն և ավիատիեզերական արդյունաբերություն, քվանտային տեխնոլոգիաներ, կիսահաղորդիչներ և միկրոէլեկտրոնիկա, արհեստական բանականություն, բիոտեխնոլոգիա և կյանքի գիտություն:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը զեկուցել է տեխնոլոգիական ոլորտում արտահանման մեխանիզմների ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Ներկայացվել են մանրամասներ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ուղղված մոտեցումների և արտահանման վերահսկողության ընթացակարգերի մշակման վերաբերյալ:

Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման ընթացքին: Ներկայացվել են ռազմավարական ծրագրի մշակման փուլերը, որոնք ներառում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկա իրավիճակի վերլուծությունը, գլոբալ միտումների ուսումնասիրությունը, Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հաջողված մոդելի ձևավորումը, ռազմավարական նպատակների ձևակերպումը, նախաձեռնությունների, արդյունքային շրջանակի ու գործողությունների պլանի մշակումը: Ընդգծվել է, որ այս պահին ծրագրի նախագիծը գտնվում է համաշխարհային առավել հեղինակավոր գիտնականների ու փորձագետների կողմից վավերացման փուլում, որպեսզի ապահովվի կիրառված մեթոդաբանության և արդյունքների միջազգային վստահելիությունն ու համադրելիությունը: Հաջորդիվ՝ կիրականացվեն գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները:

Ներկայացված զեկույցների շուրջ ծավալվել է քննարկում, խորհրդի անդամները մտքեր են փոխանակել իրականացված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Նորարարության հայկական հիմնադրամի ստեղծումը խորհրդի գործունեության կոնկրետ գործնական արդյունքն է: Շեշտելով, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն առաջնահերթություն է՝ Կառավարության ղեկավարը հավելել է, որ գործնականում ձևավորվել է պլատֆորմ, որտեղ գեներացված գաղափարները կդառնան Կառավարության և մասնավոր հատվածի համագործակցության օրակարգ և թեմա: Հաջողություն մաղթելով հիմնադրամի աշխատանքներին՝ վարչապետը նշել է. «Շատ կարևոր է, որ ոլորտում գործունեություն ծավալող տարբեր կառույցների հետ նման կառուցողական համագործակցություն հաստատվի և ակնկալվող սիներգիան ստանանք»: