Խնձորով ու կարտոֆիլով հաշվարկված զամբյուղ. ինչու է սպառողական նվազագույնը ՀՀ-ում իրականությունից կտրված

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը զիջում է նվազագույն սպառողական զամբյուղին։ 2024-ին նվազագույն տարեկան աշխատավարձը կազմել է 900 հազար դրամ, սպառողական զամբյուղը՝ 916 հազար 513 դրամ։ Այս մասին «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մարկոսյանը։

Նա անդրադարձավ նաև սպառողական զամբյուղի արժեքների հաշվարկի մեթոդաբանությանը։

«Այն իրականացվում է առողջապահության նախարարության կողմից աշխատանքային կարգով Վիճակագրական կոմիտեին տրամադրված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի նորմերի հիման վրա։ Այսինքն՝ ոչ մի հրաման, ոչ առողջապահության նախարարի կողմից, ո՛չ որևիցե իրավական ակտով այդ նորմերը հաստատված չեն։ Երբ մենք զամբյուղի կառուցվածքն ենք նայում, այն կրկին չի արտահայտում իրական սպառողական զամբյուղը»,-նշեց Մարկոսյանը։

Նրա խոսքով՝ սպառողական զամբյուղում որպես միրգ նշվում է միայն խնձորը, հաշվարկը միայն դրա արժեքով է իրականացվում։

«Ակնհայտորեն այլ մրգերի գները էականորեն տարբեր են։ Բանջարեղեններից նախատեսված է միայն կարտոֆիլ և սոխ։ Այսինքն, այս զամբյուղով կարտոֆիլի գնով պետք է առաջնորդվենք, բայց եթե դուք ուզում եք այլ բանջարեղեն ձեռք բերել, բնականաբար, դուք կարտոֆիլին համարժեք արժեքով, ըստ ծավալով, ձեռք կբերեք։ Այսինքն՝ մեթոդաբանությունը և ապրանքների ցանկը հնացած է։ Եվ ի՞նչ է արվում, հենց այդ ապրանքային ցանկով հաշվարկվում է ինչ-որ մի արժեք, պայմանական՝ 45000 դրամ սպառողական զամբյուղ՝ մեկ շնչի համար։ Եվ հետո դրա վրա բազմապատկվում է ոչ պարենային զամբյուղը՝ ինչ-որ գործակցով։ Եվ ոչ պարենային զամբյուղի գործակիցն էլ է շատ հետաքրքիր, կրկին հարցական մեթոդաբանությամբ»,-նշեց Մարկոսյանը։

Նրա խոսքով՝ սպառողական զամբյուղի արժեքը հաշվարկվում է ոչ միայն առողջապահության նախարարության տված այս սննդամթերքի ցուցակով, այլ նաև զուգահեռ Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ իրականացվում են տնային տնտեսությունների հարցումներ՝ երկրում աղքատության գնահատման համար։

«Տնային տնտեսություններին հարց ենք տալիս, թե ի՞նչ գնով եք դուք կարողանում 2900 ֆիքսված կալորիականությունն ապահովել։ Եվ հաշվարկվում է՝ տնային տնտեսությունը նվազագույնը ո՞ր գնով է կարողանում այդ կալորիականությունն ապահովել, այդ գինն էլ համարվում է, հաշվարկվում է որպես նվազագույն սպառողական զամբյուղ։ Եթե միայն կարտոֆիլով և էժան հացով այդ կալորիականությունն ապահովեն մարդիկ, ուրեմն, մենք կհամարենք, որ սա՛ է նվազագույն արժեքը։ Այսինքն, կրկին առողջ սննդակարգը և առողջ, անհրաժեշտ միկրոէլեմենտները, տարբեր վիտամինները, ընդհանրապես առողջ սննդակարգի կառուցվածքը այդ մեթոդաբանությունից դուրս է մնացել»,- ասաց նա։

Ըստ նրա՝ Համաշխարհային բանկի տնային տնտեսությունների փաստացի հարցումներից ստացվել է, որ սպառողական զամբյուղն ավելի քիչ է Համաշխարհային բանկի այդ տնային տնտեսությունների հարցման մեթոդով, քան առողջապահության նախարարության՝ կրկին էական հարցականի տակ գտնվող սննդամթերքի նորմը։

«Այսինքն, փաստացի մարդիկ շատ ավելի անընդունելի ռացիոնով են ապահովում այդ անհրաժեշտ նվազագույն կալորիականությունը, քան թե առողջապահության նախարարությունն է նախատեսում։ Հայաստանում պառողական զամբյուղը չի արտահայտում ո՛չ կրթության ծախսերը, ո՛չ կոմունալ վճարները, ո՛չ առողջապահական ծախսերը, ո՛չ տրանսպորտային ծախսերը, հագուստ և այլն։

Մենք նաև ֆոկուս խմբային ուսումնասիրություններով դա դուրս ենք բերել, որ նվազագույն զամբյուղի ոչ պարենային հատվածը ամբողջովին չի համապատասխանում իրական սպառողական վարքագծերին, և հատկապես մարդիկ շատ դեպքերում առանձնացնում, շեշտում են նաև կոմունալ ծախսերը, տրանսպորտային ծախսերը, կրթության վրա կատարվող ծախսերը, առողջապահական ծախսերը։ Այնուհանդերձ, եթե մենք դիտենք այդ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքները, ապրանքներն աճել են 20, զամբյուղի պարենային գների մասին է խոսքը, 2020-2024 թվականների ընթացքում 23 %-ով այդ գներն աճել են։ Խոսքը գնում է կարտոֆիլի, սոխի, խնձորի, ձվի մասին»,-նշեց Մարկոսյանը։

Ուսումնասիրության հեղինակի խոսքով՝ սպառողական զամբյուղի գնաճը հաշվի առնելով նվազագույն աշխատավարձը պետք է 75000-ի փոխարեն 2024-ին լիներ 83000։

«Այս իրավիճակում մենք գործ ունենք «աշխատող աղքատություն» երևույթի հետ։ Եթե առաջնորդվենք 2 նվազագույն աշխատավարձը = 3 անձի սպառողական զամբյուղի բանաձևով, ապա ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը ներկայում պետք է լիներ 115 հազար դրամի սահմաններում։ Աշխատող աղքատությունն այն իրավիճակն է, երբ մարդը փաստացի զբաղված է, սակայն իր վաստակը բավարար չէ իր և իր ընտանիքի հիմնական կենսական կարիքները հոգալու համար»,-ասաց նա։

Ռուբեն Մարկոսյանն առաջարկում է ապագայում նվազագույն աշխատավարձի սահմանման մեթոդաբանությունը մշակելիս ներառել այն հարցը, որ նվազագույն աշխատավարձը դիտարկվի որպես միջին աշխատավարձի որոշակի մասնաբաժին․ «Առաջարկվում է կարճաժամկետ կտրվածքով այն սահմանել 40-42 տոկոս, իսկ միջնաժամկետ հեռանկարում այն դիտարկել առնվազն 45-46 տոկոսի շրջանակում։ 2025 թվականի միջին աշխատավարձի ընթացիկ ցուցանիշների պարագայում դա կնշանակի նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 90 հազար դրամ (42%) կամ 99,500 դրամ (46%)»:

Եվգենյա Համբարձումյան