Մենք Ուկրաինայում ուզում ենք խաղաղություն, բայց ոչ կապիտուլյացիա․ Մակրոն

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ-ի ծրագիրը պարունակում է քննարկման արժանի տարրեր, սակայն զգուշացրել է զերժ մնալ Կիևի կողմից ցանկացած «կապիտուլյացիայից», գրում է Le Monde-ը։

«Մենք ուզում ենք խաղաղություն։ Բայց ոչ այնպիսի խաղաղություն, որը, ըստ էության, կապիտուլյացիա է, որն Ուկրաինային դնում է անելանելի իրավիճակում, որը Ռուսաստանին տալիս է ամբողջ ազատությունը՝ շարունակելու առաջ շարժվել, այդ թվում՝ դեպի այլ եվրոպական երկրներ և բոլորի անվտանգությունը վտանգի տակ դնել»,- RTL ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Մակրոնը։

Նա նշել է, որ 2022 թվականին Ռուսաստանի կողմից հարևան երկիր ներխուժման հետևանքով առաջացած հակամարտության դադարեցման ամերիկյան ծրագիրը քայլ էր «ճիշտ ուղղությամբ»՝ «տարրերով», որոնք պետք է «քննարկվեն, բանակցվեն, բարելավվեն»։

«Սեղանին դրվածը մեզ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչն է ընդունելի ռուսների համար։ Ուկրաինացիները միակն են, որոնք կարող են համաձայնվել ծրագրում նշված պայմաններին։ Ոչ ոք չի կարող ուկրաինացիների փոխարեն ասել, թե ինչ տարածքային զիջումներ են նրանք պատրաստ անել»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Հրապարակման համաձայն՝ Վաշինգտոնի 28 կետից բաղկացած ծրագիրը սկզբում մոտ էր Ռուսաստանի կոշտ պահանջներին, որոնք պահանջում էին Ուկրաինայից զիջել տարածքներ, կրճատել իր զինված ուժերը և խոստանալ երբեք չմիանալ ՆԱՏՕ-ին: Թարմացված տարբերակը, որը նպատակ ունի «պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունը», քննարկվել է շաբաթավերջին Ժնևում կայացած արտակարգ բանակցությունների ժամանակ։ Ծրագիրը նաև նախատեսում է Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման համար՝ ԱՄՆ-ի գլխավորած նախագծերում:

Մակրոնը, սակայն, պնդել է, որ եվրոպացիները պետք է որոշեն՝ ինչ անել այդ միջոցներով: Նա նաև նշել է, որ «միակ կարմիր գիծը» հենց Ռուսաստանն է՝ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից լայնածավալ ներխուժումը սկսելուց երեքուկես տարի անց։

«Միակ հարցը, որի պատասխանը մենք չունենք, այն է՝ արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է երկարատև խաղաղություն կնքել։ Խաղաղություն, որտեղ նրանք կրկին չեն ներխուժի Ուկրաինա վեց ամիս, ութ ամիս, երկու տարի անց»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի