Կառուցապատող ընկերությունը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում․ «Նյու Էյջ Քոնսթրաքշն»-ը պարտատոմսեր է ցուցակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Զանգի հնչեցման՝ արդեն ավանդական դարձած արարողությամբ Հայաստանի ֆոնդային բորսա է մուտք գործում ևս մեկ ընկերություն։ Կառուցապատման ոլորտում առաջատար ընկերություններից մեկի՝ «Նյու Էյջ Քոնսթրաքշն» ընկերության պարտատոմսերն այսօր ցուցակվել են: 1 մլրդ 500 մլն դրամ անվանական ծավալով պարտատոմսերն ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։

«Նյու Էյջ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Սուրեն Թովմասյանը նշեց, որ այս իրադարձությունը ոչ միայն ֆինանսական ձեռքբերում է, այլև վստահության հստակ գնահատական ընկերության նկատմամբ։

Ընկերության տնօրենը շնորհակալություն հայտնեց բոլոր ներդրողներին տեղաբաշխման ընթացքում ցուցաբերած մեծ հետաքրքրության և բարձր վստահության համար, ինչպես նաև Հայաստանի ֆոնդային բորսային և Սիրիուս կապիտալին՝ այս գործընթացում պրոֆեսիոնալ աջակցության և համագործակցության համար։

Ցուցակվել է 15 հազար հատ պարտատոմս՝ 100 հազար դրամ անվանական արժեքով, 14% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 42-ամսյա շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է նաև իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։ Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2025 թվականի օգոստոսի 27-ից մինչև հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում՝ «Սիրիուս կապիտալ» ընկերության միջոցով։ 

Ընկերության տնօրեն Արարատ Մկրտչյանն էլ ընդգծում է՝ տեղաբաշխումն ավարտվել է ոչ միայն ամբողջ ծավալով, այլև նախատեսված ժամկետից շուտ, ինչը խոսում է ներդրողների կողմից բարձր հետաքրքրության, շուկայի վստահության և ընկերության ճիշտ կառավարման մասին։ Մկրտչյանի խոսքով՝ սա այն դեպքերից է, երբ շուկան իրականում արձագանքում է ընկերության որակին և զարգացման հստակ տեսլականին։

Արդեն մեկ տարի է՝ տեսնում ենք միտում, որ ոչ ֆինանասական կազմակերպություններն են սկսում ներգրավել ֆինանսական միջոցներ հանրությունից պարտատոմսերի թողարկման միջոցով՝ ասում է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։ Նրա խոսքով՝ այսօր շատ դժվար է շինարարական ոլորտի ընկերությունների տեսնել թափանցիկ դաշտում։

«Նյու Էյջ Քոնսթրաքշն»-ն արդեն իսկ կառուցել և շահագործման է հանձնել ավելի քան 47 հազար քմ՝ 340-ից ավելի ժամանակակից բնակարաններ Երևանում և Գյումրիում։ Ընկերությունը ներկայում կառուցում է նոր բնակելի համալիր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ 

Ներդրողներն այսօրվանից կարող են ընկերության պարտատոմսերով գործարքներ իրականացնել բորսայի առևտրային հարթակում՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան