Հայաստանը ստանձնել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության Ընդհանուր հարցերով հանձնաժողովի նախագահությունը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2025 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանը պաշտոնապես ստանձնել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնակից պետությունների 30-րդ համաժողովի ընդհանուր հարցերով հանձնաժողովի նախագահությունը։ ՔԶԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը նշել է, որ այս բարձր պատասխանատվությունը արտացոլելու է Հայաստանի անվիրապահ նվիրումը Քիմիական զենքի կոնվենցիայի առաջնային նպատակներին։Այս մասին տեղեկացնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից:

«Հայաստանի համար մեծ պատիվ է ստանձնել այս պատասխանատու պաշտոնը։ Մեր նախագահությունն արտացոլելու է Հայաստանի անվերապահ նվիրումը Քիմիական զենքի կոնվենցիայի առաջնային նպատակներին։ Հայաստանը պատրաստ է ներդնելու իր փորձը տարաձայնությունները կամրջելու և կառուցողական լուծումներ գտնելու հարցում»:

«Ընդհանուր հարցերով հանձնաժողովը ՔԶԱԿ մասնակից պետությունների համաժողովի կարևորագույն մարմինն է` բաղկացած ՔԶԱԿ մասնակից բոլոր պետություններից, որտեղ քննարկվում են բովանդակային հիմնական այն հարցերը, որոնց զգայունությունից ելնելով մասնակից պետությունների միջև հնարավոր չի եղել համաձայնության հասնել։ Այսպիսով, Հանձնաժողովի հիմնական գործառույթը վերջինիս հասցեագրված հարցերի վերաբերյալ մասնակից բոլոր պետությունների ներկայացրած առաջարկների դիտարկումը և կոնսենսուս ձևավորելու նպատակով բանակցությունների անցկացումն է։

Որպես նախագահող՝ Հայաստանին վերապահված է նշյալ քննարկումներն ու բանակցությունները համակարգելու գործառույթը՝ աշխատանքներ տանելով ներգրավված բոլոր կողմերի հետ։ Նախագահողը վճռորոշ դերակատարում ունի ոչ պաշտոնական խորհրդակցությունների անցկացման և բանակցությունների ուղղորդման գործում»,- ասված է հաղորդագրությունում: