Զիկոն ու Խորեն Հովհաննիսյանը ցավակցել են Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ

Լուրեր

28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
Բոլորը

Ֆուտբոլային աշխարհի մարդիկ շարունակում են ցավակցական ուղերձներ հղել 99 տարեկանում կյանքից հեռացած լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ։ Ցավակցել են նաև ԽՍՀՄ հավաքականի և «Արարատի» նախկին կիսապաշտպան Խորեն Հովհաննիսյանն ու բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Զիկոն։

«Հենց նոր բացեցի նորությունները, խոսքեր չունեմ։ Նիկիտա Պալիչն ամենապարկեշտ մարդն էր։ Երկրորդ նման մարդ ես չեմ ճանաչում։ Ֆուտբոլի համար նա շատ բան է արել․ 1973 թվականին «Արարատի» նվաճած չեմպիոնական տիտղոսն ու գավաթը նրա վաստակն են։ Սիմոնյանը, Ստարոստինը բոլորովին այլ մարդիկ էին ֆուտբոլում այն ժամանակ։

1973-ին ես դեռ խաղում էի պատանեկան հավաքականում։ Նրա օրոք ինձ վերցրին «Արարատի» երկրորդ կազմ։ Երբ 1984-ին նա վերադարձավ ակումբ, մենք մեկ տարի միասին աշխատեցինք․ նա մարզում էր, իսկ ես՝ խաղում։ Հետո միասին եղանք ԽՍՀՄ հավաքականում Վալերի Լոբանովսկու ժամանակներում․ նա թիմի պետն էր, ես՝ ֆուտբոլիստ։ Վերջերս նրա ծննդյան օրն էր, տեսա, թե որքան ջերմ էին նրան շնորհավորում ու մեծարում։ Մտածում էի՝ դեռ կնշենք Նիկիտա Պալիչի 100-ամյակը, բայց ափսոս։ Ինչպիսի մարդ կորցրինք…»,- Խորեն Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը։

«Ցավակցում եմ Նիկիտա Սիմոնյանի ընտանիքին։ Թող հանգչի խաղաղությամբ»,- ասել է բրազիլացի Զիկոն, հաղորդում է Sport24-ը։

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել էր նոյեմբերի 23-ին։ Հոկտեմբերի 12-ին նա դարձել էր 99 տարեկան։ Հրաժեշտի արարողությունը կկայանա նոյեմբերի 27-ին Մոսկվայի «Սպարտակի» տնային ստադիոն «Լուկոյլ Արենայում»։

Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը խաղացել է Սուխումիի «Դինամոյում», Մոսկվայի «Սպարտակում» և «Կռիլյա Սովետովում»։ «Սպարտակի» հետ նա մարզիչի ու ֆուտբոլիստի կարգավիճակում դարձել է ԽՍՀՄ վեցակի չեմպիոն ու հնգակի գավաթակիր։ Սիմոնյանը նաև 160 գոլով «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է: ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում Նիկիտա Սիմոնյանը ոսկե մեդալակիր է դարձել 1958թ․ Մելբուրնի Օլիմպիական խաղերում։ Ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար 2000-ին նա արժանացել է ՖԻՖԱ-ի շքանշանի։ Մարզչական կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը գլխավորել է ԽՍՀՄ հավաքականը, իսկ 1973-1974թթ․ աշխատել է «Արարատում»՝ դառնալով ԽՍՀՄ-ի չեմպիոն ու գավաթակիր: Նա երևանյան ակումբը գլխավորել է նաև 1984-1985թթ․: 1992 թվականից Նիկիտա Սիմոնյանը զբաղեցնում էր Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։