Թույլատրելի նորմերին չհամապատասխանող սարքերով համալրված 167 տրանսպորտային միջոց է հայտնաբերվել

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 2-ից ուժի մեջ են մտել Վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները։ ՆԳՆ ոստիկանությունից մանրամասնում են, որ«Երթևեկության կանոնների պահպանումը միայն լուսացույցներին ու ճանապարհային նշաններին հետևելը չէ։ Քաղաքացիների անդորրը չխաթարելը, մեքենա վարելիս անհարկի աղմուկ չստեղծելը նույնպես անվտանգ երթևեկության ապահովման կարևոր բաղադրիչներից է»։

«Պատասխանատվության են ենթարկվում այն վարորդները, որոնց մեքենաներում տեղադրված են ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչներ, նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ։

Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ նոյեմբերի 2-ից մինչ օրս, Պարեկային ծառայության ստորաբաժանումների կողմից Երևանում և մարզերում ստուգվել է 1492 ավտոմեքենա: Հայտնաբերվել է թույլատրելի նորմերին չհամապատասխանող սարքավորումներով համալրված 167 տրանսպորտային միջոց։

Իրավախախտ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով տուգանք և նորմերին չհամապատասխանող խլացուցիչների, բարձրախոսների և լրացուցիչ ուժեղացուցիչների բռնագրավում՝ տուգանային 2 միավորի կիրառմամբ:

ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ մեքենաներում տեղադրված լրացուցիչ ուժեղացուցիչներ և խլացուցիչներ հայտնաբերելու դեպքում վարորդները տուգանվում են նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իրավապահները նրանց սարքավորումները բռնագրավում են և տուգանային 2 միավոր իջեցնում։

Factor.am-ը անդրադարձել է թեմային իր՝ ««Նենց տեղեր պահենք՝ չերևա»․ ինչպես են վարորդները խուսափում բարձր երաժշտության համար տուգանքից» վերտառությամբ  հրապարակման մեջ։