Ալիևի հիշատակած քարտեզում գրված է Գյոյչա, սակայն գրված չէ Ադրբեջան․ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

«Ադրբեջանի նախագահի խոսքը որևէ կերպ չարդարացնելով կամ չպաշտպանելով, ինձ համար դա քննադատելի խոսք է եղել, բայց եկեք արձանագրենք, որ ինքը Սևանը չի անվանել Գյոյչա։ Ինքը ասել է, որ կա ռուսական կայսրության քարտեզ, որտեղ Սևանա լճի վրա գրած է Գյոյչա։ Ի դեպ, այդ նույն քարտեզի մեջ «Ադրբեջան» բառը չկա։ Այո’, ռուսական կայսրությունում կան նման քարտեզներ, կան քարտեզներ, որտեղ գրած է և՛ Սևան, և՛ Գյոյչա, կա, որտեղ գրած է միայն Սևան։ Բայց հենց այդ քարտեզի վրա, որի վրա մատնանշել է Ադրբեջանի նախագահը, չկա գրած Ադրբեջան»,- Բաքվից վերադառնալուց հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ Նախագահ Արեգ Քոչինյանը։

Նշենք՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը մեկնել էր Բաքու` տեղում քաղհասարակության և իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։

«Գիտե՞ք, այդ երկու կողմերին էլ սա ինչ-որ չափով բնորոշ է, երբ որ նույն քարտեզի վրա մարդիկ տեսնում են այն, ինչը որ իրենք են ուզում և չեն տեսնում այդ քարտեզի շարունակությունը։ Մենք անընդհատ ճշմարտության, տարբեր իրադարձությունների, իրականության մեզ ձեռնտու մասն ենք միայն տեսնում, բայց ես կարծում եմ, որ կարևոր է արձանագրել, թե կոնկրետ ինչ է ասել այդ մարդը ու դրանից ելնել»,- նշեց Քոչինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։