Բաքու այցելության ընթացքում համոզվեցինք՝ ինչ-որ խոսում ենք, տեղ է հասնում․ Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Բոլորը

«Սա ոչ թե քաղաքացիական հասարակության կամ փորձագիտական հանրության ներկայացուցիչների մաքուր նախաձեռնությունն է, որը որևէ կերպ չի համադրվում պետական քաղաքականության հետ, կամ պաշտոնական գործընթացի հետ, սա համադրվում է պաշտոնական գործընթացի հետ, և սա մեկուկես է, այն առումով, որ, բնականաբար, այստեղ կա օրակարգ, որը կիսվում է պաշտոնական կառույցների կողմից և՛ Բաքվում, և՛ Երեւանում»,-հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը։

Նշենք՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը մեկնել էր Բաքու` տեղում քաղհասարակության և իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։

«Մենք ունեինք երկու հիմնական ուղղություն մեր գործունեության առումով։ Առաջինը՝ աշխատել որպես կոմունիկատորներ: Այսինքն՝ այն գաղափարները խաղաղության և հակամարտության հաղթահարման առումով և գործընթացում, որոնք կան մեր հասարակությունում, հնարավորինս փոխանցել մեր գործընկերներին Ադրբեջանում և փոխանցել պաշտոնական կառույցներին: Նույն նպատակը ենթադրում եմ, ունեին նաև մեր ադրբեջանցի գործընկերները: Եվ մեզ համար կարևոր էր համոզվել, որ մեր մտքերը հասնում է նաև, ինչպես ասում են, վերևներին։ Եվ եթե երևանյան հանդիպման ժամանակ մենք համոզվեցինք, որ մենք իրար հասկանում ենք, Բաքվի այցելության ընթացքում մենք համոզվեցինք՝ ինչ խոսում ենք, տեղ է հասնում»,-նշեց Նավասարդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։