Մեսիի ռեկորդը, գոլն ու 3 ասիստը․ «Ինտեր Մայամին» MLS-ի կիսաեզրափակիչում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
Բոլորը

Լիոնել Մեսիի արդյունավետ խաղն օգնել է «Ինտեր Մայամիին» դուրս գալ MLS-ի կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս 4։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Ցինցինատիի» նկատմամբ։ Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագը 19-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում կատարել է 3 գոլային փոխանցում։

38-ամյա Մեսին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը կարիերայի ընթացքում հատում է 1300 գոլային գործողության շեմը։ Նա խփել է 896 գոլ ու կատարել 404 ասիստ, հայտնում է World Soccer Talk-ը։

Կատալոնական «Բարսելոնայում» արգենտինացին կատարել է 941 գոլային գործողություն, «Ինտեր Մայամիում»՝ 117, ֆրանսիական ՊՍԺ-ում՝ 66, իսկ Արգենտինայի հավաքականում՝ 176։ Մինչև օրս Մեսին անցկացրել է 1 135 հանդիպում։

MLS-ի կիսաեզրափակիչում «Ինտեր Մայամին» կմրցի «Նյու Յորք Սիթիի» հետ։