Աշխարհում առաջին մարդն է մահացել H5N5 թռչնագրիպից

Լուրեր

12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
Բոլորը

ԱՄՆ Վաշինգտոն նահանգում մահացել է առաջին հիվանդը, որը վարակվել էր H5N5 թռչնագրիպի շտամով, այն նախկինում մարդկանց մոտ չէր հանդիպել, հայտնում են Euronews-ը։

Նահանգի առողջապահության դեպարտամենտը ուրբաթ հայտնել է, որ մահացածը տարեց էր և ունեցել է ծանր առողջական խնդիրներ։

Ավտանգության նկատառումներով հիվանդի ընտանիքի անդամների տվյալները չեն բացահայտվում։ Վարակի աղբյուրի հետ մեկտեղ՝ հիվանդի տան բակում հայտնաբերվել է տարբեր տեսակների տնային թռչունների փոքր խումբ։

ԱՄՆ-ում վերջին մեկուկես տարվա ընթացքում մարդկանց մոտ գրանցված մոտ 70 վարակման դեպքերը կապված էին H5N1 շտամի հետ։ H5N5 վիրուսը, որը նախկինում հանդիպել էր միայն կենդանիների մոտ, առաջին անգամ արձանագրվեց մարդու մոտ։

Առողջապահության մարմինները շեշտում են, որ բնակչության համար ռիսկը քիչ է։ Հայտարարվել է, որ հիվանդի հետ շփված ոչ մի մարդու մոտ վարակը չի հաստատվել, և չկա որևէ ապացույց, որ վիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդ։

Թեպետ թռչնագրիպը արդեն մի քանի տասնամյակ տարածված է թռչունների շրջանում, վերջին տարիներին այն սկսել է ավելի հաճախ վարակել կաթնասուններին։ 2024թ. մարտին ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, որ միլիոնավոր թռչունների մոտ հայտնաբերված թռչնագրիպի շտամը բացահայտվել է նաև մի շարք կաթնասունների մոտ։

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի (CDC) տվյալներով՝ մինչ այժմ երկրում հաստատվել է առնվազն 70 մարդու վարակման դեպք՝ չհաշված Վաշինգտոնի վերջին դեպքը։

ABC News-ի տվյալներով՝ շատ դեպքերում հիվանդությունն ընթանցել է թեթև՝ աչքերի կարմրությամբ կամ ջերմությամբ, սակայն որոշ հիվանդների մոտ արձանագրվել են ավելի ծանր ախտանշաններ։