Վարչապետն Աստանայում այցելել է «alem.ai» արհեստական բանականության կենտրոն

Լուրեր

02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզերում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի ուղեկցությամբ այցելել է «alem.ai» արհեստական բանականության կենտրոն:

«Շրջայցի ընթացքում վարչապետին է ներկայացվել կենտրոնի գործունեությունը: Մասնավորապես՝ նշվել է, որ կենտրոնի նպատակն է արհեստական բանականությանը գործիքների միջոցով նպաստել պետական համակարգում մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, տարբեր մարմիններում թվայնացմանը և այլն:

Կարևորվել է այս ուղղությամբ համագործակցությունն ու փորձի փոխանակումը»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպում են ունեցել, որից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն: Երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի միջև փաստաթղթերի փոխանակման արարողություն:

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վարչապետ Փաշինյանին պարգևատրել է Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով։ Աստանայում տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի բացման հանդիսավոր արարողությունը։