Տոկաևը Նիկոլ Փաշինյանին պարգևատրել է Ղազախստանի բարձրագույն պետական շքանշանով

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարգրատրել է երկրի բարձրագույն պետական «Алтын Қыран» շքանշանով։ Ղազախստանի նախագահականի հաղորդմամբ՝ պարգևատրման արարողության ժամանակ ունեցած ելույթում Տոկաևը նշել է, որ Փաշինյանին համարում է Հայաստանի իսկական ազգային առաջնորդ։

«Ձեր հեռատես ղեկավարության ներքո Հայաստանը վստահորեն ընտրել է կայուն առաջընթացի ուղին, ամրապնդել է իր դիրքերը միջազգային ասպարեզում և օրինակ է ծառայել մտածված ու պատասխանատու քաղաքականության՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին։ Դժվար աշխարհաքաղաքական իրավիճակում Դուք ցուցաբերել եք ոչ ավանդական, վճռական որոշումներ կայացնելու արժեքավոր կարողություն, որոնք, անկասկած, օգուտ կբերեն ամբողջ հայ ժողովրդին։ Ես հատկապես կցանկանայի ընդգծել Ձեր նշանակալի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման և Վաշինգտոնում համապատասխան եզրափակիչ փաստաթղթի ստորագրման գործում»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդգծել է, որ այսօր հայ-ղազախական միջպետական ​​հարաբերությունները բարձրանում են  ռազմավարական գործընկերության մակարդակի։

«Ձեր ակտիվ մասնակցությունը մեր երկրների միջև բազմակողմանի համագործակցության զարգացմանը զգալիորեն նպաստել է դրան։ Ղազախստան-Հայաստան հարաբերությունների զարգացման գործում Ձեր բացառիկ դերի և ակնառու ներդրման համար ես այսօր որոշեցի Ձեզ հանձնել Ղազախստանի Հանրապետության բարձրագույն պետական ​​պարգևը՝ «Алтын Қыран» շքանշանը։ Վստահ եմ, որ այս միջոցառումը կդառնա անխախտ եղբայրության, փոխադարձ վստահության և մեր ժողովուրդների ապագայի նկատմամբ համատեղ նվիրվածության ևս մեկ փայլուն խորհրդանիշ»,- նշել է Ղազախստանի ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի բարձրագույն պետական ​​պարգևը ստանալու համար՝ նշելով, որ այն համարում է հայ ժողովրդի նկատմամբ հատուկ հարգանքի նշան։

«Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ եղբայրական Ղազախստանի բարձրագույն պարգևին և այն անձամբ ստանալ Ձեզանից։ Դուք մեծ փորձառություն ունեցող քաղաքական գործիչ, պետական ​​գործիչ և դիվանագետ եք, և Ձեր գնահատանքն անգնահատելի է։ Վստահ եմ, որ այս պարգևը կնպաստի ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև մեր ամբողջ հսկայական տարածաշրջանի հետագա զարգացմանը»,- դիմելով Տոկաևին՝ հայտարարել է Փաշինյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի