Կիևում Ադրբեջանի դեսպանատունը վնասել է ուկրաինական ՀՕՊ համակարգը․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի դեսպանին

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի և Մոսկվայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևի հանդիպմանը նշվել է, որ ադրբեջանական կողմի նոյեմբերի 14-ին ստացված դիմումը՝ Կիևում Ադրբեջանի դիվանագիտական ​​առաքելության շենքերին, գույքին և տարածքին հասցված վնասի վերաբերյալ, ուշադիր ուսումնասիրվել է Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների կողմից, ռուսական կողմը իր անկեղծ ափսոսանքն է հայտնում միջադեպի կապակցությամբ: Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ, առկա տեղեկատվության ուսումնասիրությունը պարզել է, որ Կիևում Ադրբեջանի դիվանագիտական ​​առաքելության համալիրին հասցված վնասը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Ուկրաինայի զինված ուժերի ՀՕՊ համակարգերի անսարքությամբ, ենթադրաբար, Patriot ՀՕՊ համակարգի հարվածով:

Նշվում է, որ ադրբեջանական կողմին կրկին տեղեկացվել է, որ Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցնում օրինական ռազմական թիրախներին, մասնավորապես, Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին, այդ թվում՝ Կիևում գտնվողներին: Այս համատեքստում հատկապես ընդգծվել է, որ Ուկրաինայում ադրբեջանական թիրախների դեմ «նպատակային հրթիռային հարվածների» մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում երկու կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակել զարգացնել երկկողմ կապերը՝ համաձայն 2022 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի։

Ռուսական կողմն ընդգծել է Բաքվում հունիսի 30-ից հուլիսի 1-ը ձերբակալված ՌԴ 11 քաղաքացիների արագ ազատ արձակման անհրաժեշտությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նշանակալի քայլ։

Առանձին քննարկվել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Ռուսաստանի հնարավոր օգնությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում՝ հիմնվելով 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի համալիրի վրա, «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի ռիթմիկ գործունեության պահպանման հետ կապված հարցեր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքվում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ, նրան նոտա էր փոխանցվել։ Հանդիպման ընթացքում կտրուկ բողոք է արտահայտվել այն փաստի կապակցությամբ, որ նոյեմբերի 14-ին ժամը 01:00-ի սահմաններում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով «Իսկանդեր» հրթիռներից մեկն ընկել է ադրբեջանական դեսպանատան տարածքում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի