Բաքվում ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան բողոքի նոտա է հանձնվել

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է երկրի Արտաքին գործերի նախարարություն։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ նրան նոտա է փոխանցվել։

Հանդիպման ընթացքում կտրուկ բողոք է արտահայտվել այն փաստի կապակցությամբ, որ նոյեմբերի 14-ին ժամը 01:00-ի սահմաններում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով «Իսկանդեր» հրթիռներից մեկն ընկել է դեսպանատան տարածքում, ինչի կապակցությամբ դեսպանին նոտա է հանձնվել։ Նշվել է, որ վերջին պայթյունն ամբողջությամբ ոչնչացրել է դեսպանատան ցանկապատի մի մասը, վնասել կառույցները, ծառայողական մեքենաները, վարչական շենքը և դեսպանատան հյուպատոսական բաժինը, ինչպես նաև զգալի վնաս է հասցրել դիվանագիտական ​​​​ներկայացուցչության տարածքին: Բարեբախտաբար, զոհեր չեն գրանցվել։

Դեսպանին հիշեցրել են, որ նմանատիպ հրթիռային հարձակումներ, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, տեղի են ունեցել նախկինում։ Մասնավորապես, 2022 թվականի մարտի 10-ին ավիահարվածի հետևանքով Խարկովում գտնվող Ադրբեջանի պատվավոր հյուպատոսության շենքին լուրջ վնաս է հասցվել, իսկ ծառայողական մեքենան անօգտագործելի է դարձել։ 2024 թվականի հունվարի 2-ին «Կինժալ» հրթիռով ռուսական ավիահարվածի հետևանքով դեսպանատան վարչական շենքից մոտավորապես 35 քայլ հեռավորության վրա առաջացել է մոտ 3 մետր տրամագծով խառնարան, հայտնաբերվել է չպայթած զինամթերք։

2025 թվականի օգոստոսի 28-ին էլ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքից շուրջ 50 մետր հեռավորության վրա ավիահարվածի հետևանքով վնասվել են դեսպանատան վարչական շենքը և հյուպատոսական բաժինը, դեսպանի նստավայրը, ինչպես նաև լուրջ վնաս է հասցվել դիվանագիտական ​​ներկայացուցչության տարածքին։

Բացի այդ, 2025 թվականի օգոստոսի 8-ին և 18-ին Օդեսայի մարզում գտնվող SOCAR նավթամբարի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով վիրավորվել են աշխատակիցներ, զգալի վնաս է հասցվել ենթակառուցվածքներին։
Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ այս բոլոր փաստերը հարցեր են առաջացնում հրթիռային հարվածների նպատակային բնույթի վերաբերյալ։

Նշվել է նաև, որ ռուսական կողմին նախկինում պաշտոնական նոտաներով Ուկրաինայում Ադրբեջանի դիվանագիտական ​​առաքելությունների շենքերի կոորդինատները տրամադրվել են դեռևս 2022 թվականի ապրիլին։ Հաղորդվել է, որ կոորդինատները հաշվի կառնվեն Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից։

Հանդիպմանն ընդգծվել է, որ Ադրբեջանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների վրա նման հարձակումներն անընդունելի են, և պահանջվել է ռուսական կողմից համապատասխան հետաքննություն անցկացնել՝ մանրամասն բացատրությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի