Ում ուզել, «չախել» եք, հիմա եկել, մեր վրա մուննաթ եք գալիս․ Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հոգևորականը իր հագուստով չպետք է մասնակցի կամ արտահայտի քաղաքական դիրքորոշում»,- այս մասին պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ նշեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ քաղբանտարկյաների առկայության վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության քննարկման ժամանակ, որով հիմնական զեկուցողը պատգամավոր Էլինար Վարդանյանն է։

Նրան հակադարձեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Ըստ նրա՝ հոգևորականի մասնակցությունը քաղաքական կյանքին ամրագրված է Հայաստանի Հանրապետության «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքով։

Նիստի ժամանակ Վարդանյանը մի քանի անգամ ընդգծեց գործարար Սամվել Կարապետյանի Կիպրոսի քաղաքացի լինելու հանգամանքը, նշեց՝ որպես Կիպրոսի քաղաքացի է ՀՀ-ի դեմ միջազգային ատյաններում հայց ներկայացրել։ Միանասյանին դիմելով Վարդանյանը նշեց նաև, որ ընդդիմությունը չի մասնակցում նաև սահմանադրական մարմիններում անդամների ընտրությանը։

«Սամվել Կարապետյանի քաղաքացիությունը, երկքաղաքացիությունը վկայակոչելով, ի՞նչ եք ուզում ասեք, մարդուն ինչի՞ եք կալանավորել, ի՞նչ մեղադրանք է, «մեր ձևով» բառի համար, և դա համարում եք դուք ժողովրդավարական պետությանը բնորոշ իրավական համակարգի գործադրում։ Ասում եք դատական իշխանության մարմինների բաներին չեք մասնակցել, մասնակցե՛լ ենք։

Ավելին, նույնիսկ թեկնածուներ էլ եք առաջադրել, ի՞նչ եք արել։ Ոչ մենակ ցուցակը այսպես վերցրել, թեկնածության փաթեթը մի կողմ եք դրել, այլ նաև դուք, ձեր ուզածով, ինչ ուզել, երբ ուզել, ում ուզել, ընտրել եք։ Ում ուզել, ներողություն այսօրվա բառի համար, «չախել» եք։ Հիմա եկել եք այստեղ, մեր վրա մուննաթ եք գալիս։ Այդ դուք ե՞րբ դարձաք ժողովրդավար, երբ ընդդիմությանը այս հարցերում գոնե մի փոքր լսելու ունակություն ունեցա՞ք, որ հիմա էլ ներկայացնում եք մեղադրանք»,-նշեց Միանսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։