3 էջանոց հայտարարություն ա 2 տողանոց հիմնավորմամբ․ Վարդանյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Բոլորը

ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ներկայացվեց «Հայաստան» խմբակցության հայտարարությունը «Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին», որով հիմնական զեկուցողն է պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ում արձանագրվող ժողովրդավարության հետընթացը, որի բաղկացուցիչ մասն են կազմում խոսքի, խղճի, հավատի, հավաքների ազատությունների կոպիտ ոտնահարումները, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները, շինծու քրեական գործերը քաղաքական այլ հայացքներ ունեցող գործիչների և քաղաքացիների նկատմամբ, ընտրովի արդարադատությունը, կոռուպցիայի ահագնացող մակարդակը և դրսևորվում են նաև աննախադեպ թվով քաղաքական բանտարկյալների առկայությամբ։

«Բռնաճնշումների շարունակվող ալիքի ընթացքում ձերբակալվել են, կալանավորվել, տնային կալանքի են ենթարկվել և կամ անարդար դատավճիռներով դատապարտվել են հայ առաքելական սուրբ եկեղեցին ներկայացնող արքեպիսկոպոսներ, հոգևոր սպասավորներ և ծառայողներ, հայրենիքի պաշտպանության գործում իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների ընտանիքների անդամներ և կամ հարազատներ, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմինների և երիտասարդական միությունների անդամներ, քաղաքական և քաղաքացիական գործունեություն իրականացնող և կամ իշխանություններին քննադատող անձինք, հասարակական և բարեգործական գործունեություն իրականացնող անձինք, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, ավագանիներ և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ։ Ազատությունից զրկված վերը նշված բազմաթիվ քաղաքացիները, համաձայն ԵԽԽՎ 2012 թվականի թիվ 1900 բանաձևով սահմանված չափանիշների, ամբողջությամբ համապատասխանում են քաղբանտարկյալի կարգավիճակին»,- նշեց Էլինար Վարդանյանը՝ հավելելով, որ այժմ ապօրինի քրեական հետապնդման են ենթարկվում 60-ից ավելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։

Պետաիրավական հանձնաժողովի Վլադիմիր Վարդանյանը հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավորին․ հայտարարության տեքստը բերել են, որպեսզի հետագայում լսումներ կազմակերպելու համար հի՞մք ունենան։

«Բանաձևը, որպես կանոն, երկու էջ է լինում, հիմնավորումները՝ 30-40 էջ, դեպքերով, դեմքերով, և այլն, և այլն։ Երեք էջանոց հայտարարություն է, երկու տողանոց հիմնավորմամբ։ Եթե նպատակը լսումներ կազմակերպելն է, եկեք պարզապես արձանագրենք, որ այո՛, սա անում եք լսումները կազմակերպելու համար։ Մենք էլ պարոն Մինասյանի հետ երևի թե գուցե պայմանավորվենք, որ արհեստականորեն չծանրաբեռնենք հանձնաժողովի և Ազգային ժողովի, գուցե կանոնակարգ օրենքը փոփոխենք, և ընդդիմությանը և ցանկացած խմբակցությանը տանք առանց ինչ-որ օրակարգային հարցերի լսումներ կազմակերպելու իրավունք, որովհետև սա դառնում է լրացուցիչ բեռ»,-նշեց հանձնաժողովի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։