Հայաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության վերաբերյալ պատմական փաստաթուղթ կստորագրեն․ Տոկաև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Ղազախստանն ու Հայաստանն այսօր միջպետական ​​հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնող ռազմավարական գործընկերության փաստաթուղթ կստորագրեն։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Աստանայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ, հաղորդում է «Կազինֆորմ»-ը։

Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանի այցը Ղազախստան մեծ նշանակություն ունի երկու երկրների համար։

«Հայաստանը Ղազախստանի հիմնական քաղաքական, առևտրային և տնտեսական գործընկերներից մեկն է Հարավային Կովկասում։ Ղազախ ժողովուրդը բարձր է գնահատում հայ ժողովրդին, նրա հինավուրց պատմությունը, հարուստ մշակույթը և ավանդույթները։ Ձեր երկիրը դարձել է ղազախների շրջանում ամենատարածված զբոսաշրջային վայրերից մեկը։ Այս տարի անցկացվել են նշանակալի միջոցառումներ, որոնք նպաստել են մեր երկրների մերձեցմանը։ Հայաստանում առաջին անգամ անցկացվել են ղազախական մշակույթի օրեր, իսկ Երևանում բացվել է այգի՝ ի պատիվ մեծ ղազախ բանաստեղծ և մանկավարժ Աբայի Կունանբայուլիի»,- ասել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին այս կարևոր նախաձեռնություններին աջակցելու համար։

«Մենք սա համարում ենք ղազախ ժողովրդի նկատմամբ ուշադրության հատուկ դրսևորում։ Այս նախաձեռնությունները Ղազախստանի և Հայաստանի միջև անսասան բարեկամության և փոխադարձ հարգանքի հստակ ապացույցն են։ Երկու երկրների միջև հաստատվել է բաց և վստահելի քաղաքական երկխոսություն բոլոր մակարդակներում։ Ստեղծվել են սերտ և արդյունավետ կապեր տարածաշրջանային և միջազգային կառույցներում։ Մեր համագործակցությունը առևտրային, տնտեսական, մշակութային, հումանիտար, գիտական ​​և կրթական ոլորտներում կայուն զարգանում է։ Մենք մեծ հնարավորություններ ունենք մեր համագործակցության հետագա զարգացման համար։ Այսօր մենք կստորագրենք պատմական փաստաթուղթ, որը մեր երկրների հարաբերությունները կբարձրացնի ռազմավարական մակարդակի»,- ընդգծել է Ղազախստանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի