Կիբեռանվտանգության ապահովման տեսանկյունից չկարգավորվող որևէ ոլորտ չի լինելու․ Մխիթար Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջինից երկրորդ ընթերցումների ընթացքում լրամշակվել է «Կիբեռանվտանգության մասին» և կից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նա նշեց, որ սահմանված ժամկետներից դուրս ստացել են նաև «Հայաստան» խմբակցության կողմից հինգ առաջարկներ, որոնցից երեքը վերաբերում են «Կիբերանվտանգության մասին» օրենքին, երկուսը՝ «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքին․ «Հույս ունեմ, որ այսօր նիստի ընթացքում դրանք կհնչեցվեն և հնարավորություն կլինի արդեն պատգամավորներին քվեարկել կամ դիրքորոշում հայտնել այդ առաջարկների վերաբերյալ»։

Հայրապետյանը խոսեց նախագծում այն փոփոխությունների մասին, որոնք առաջարկում է գործադիրը։ Առաջինը վերաբերում է տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրվող մարմինների կազմին։

«Այն, մասնավորապես, վերաբերում է նոր ստեղծվող մարմնի հինգ անդամների քանակը վեց անդամ սահմանելուն և Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների համար մեկ քվոտա սահմանելուն։ Կառավարությունը կողմ է այս առաջարկին, որը եղել է նաև «Հայաստան» խմբակցության կողմից։ Ընթացակարգային առումով զուտ կառավարությունն ինքն է ներկայացրել այս առաջարկը՝ ժամկետներում չներկայացնելու պատճառով բացառապես, հակառակ պարագայում մենք կողմ էինք արտահայտվելու խմբակցության ներկայացրած առաջարկին։ Այս պարագայում որոշակի փոփոխություն է տեղի ունեցել, որը խիստ տրամաբանական է։ Եթե հինգ թեկնածուներին պետք է ներկայացներ գործադիրը, տվյալ պարագայում հինգ անդամների քանակը սահմանելով վեց, կստացվի, որ նախագահի և երեք թեկնածուների կառաջադրի կառավարությունը և մեկական՝ Ազգային ժողովի իշխող խմբակցությունը և ընդդիմադիր խմբակցությունները»,- նշեց նախարարը։

Հաջորդ փոփոխությունը, որ առաջարկում է գործադիրը, վերաբերում է կառույցների ներկայացուցիչներին և հանձնաժողովի անդամի թեկնածուի համար սահմանվելիք նոր պահանջներին։

«Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը, որը վերջին հինգ տարիների ընթացքում ունեցել է հանձնաժողովի գործունեության ոլորտներում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններում կանոնադրական կապիտալում մասնակցություն, կլինի բաժնեմաս, բաժնետոմսեր և այլն»,-նշեց Հայրապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։