«Պուտինը դժվարին իրավիճակում կրկնապատկում է խաղադրույքները՝ բանակցելու համար»․ արդյո՞ք Ռուսաստանը կփորձի հարձակվել Բալթյան երկրների վրա․ անդրադարձ

Լուրեր

05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:35
«Պայուսակում թմրանյութ են գցել, նկարն ուղարկել Viber-ով»․ մանրամասներ՝ արքեպիսկոպոսի շուրջ սկանդալից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:30
Գերմանիայի Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի զորակոչի համակարգի բարեփոխումը
05.12.2025 | 20:20
Անցկացվել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն
05.12.2025 | 20:19
Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարությունը շարունակվել է փաստաթղթերի հրապարակմամբ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է փորձել գրավել Բալթյան երկրները՝ Միացյալ Նահանգների հետ իր բանակցային դիրքը բարելավելու համար. Ռուսաստանը տեսականորեն կարող է երկրորդ ճակատ բացել արդեն հաջորդ տարվա սկզբին: Նման կարծիք են հայտնել իսրայելական անկախ ռազմական վերլուծաբանները: Նրանք կարծում են, որ Սուվալսկիի միջանցքը՝ Կալինինգրադի մարզի և Բելառուսի միջև նեղ ցամաքային շերտը, որը Բալթյան երկրներից, այսպես կոչված, մայրցամաքային Եվրոպա տանող միակ ցամաքային ուղին է, հիմնականում վտանգված է, ասվում է Current time-ի անդրադարձում։

«Սահմանափակ գործողություն՝ որոշ արագ արդյունքներով, ՆԱՏՕ-ին անհարմար դրության մեջ դնելու համար, ապա նրանց հետ Ուկրաինայում խաղաղության պայմանների շուրջ բանակցելու համար՝ պահպանելով այս առավելությունը։ Օրինակ՝ ՆԱՏՕ-ի գրավված տարածքի մի մասը։ Սուվալկին։ Միաժամանակ, Կալինինգրադի մատակարարումները ցամաքով իրականացնելու խնդիրը կարող է լուծվել»,- ասել է ռազմական վերլուծաբան Սերգեյ Աուսլենդերը։

Լիտվա-Լեհաստան սահմանի այս հատվածը հաճախ անվանում են արևմտյան դաշինքների «Աքիլեսյան գարշապար», իսկ Politico-ն մի քանի տարի առաջ գրել էր, որ այն «մոլորակի ամենավտանգավոր վայրն է»։ Մինչ ՆԱՏՕ-ի երկրները հատուկ շեշտադրում են կատարում այս տարածքում անվտանգության վրա՝ պարբերաբար անցկացնելով այնտեղ զորավարժություններ, ռազմական վերլուծաբան Գրիգորի Թամարը կարծում է, որ դա բավարար չէ։

«Ներկայում Բալթյան երկրներում կա մոտ 10,000-անոց ՆԱՏՕ-ի ուժ։ Սա լիակատար աղետ չէ, բայց այն, անշուշտ, չի կարող դիմակայել լայնածավալ ներխուժմանը։ Եթե խոսքը հատուկ գործողության մասին է, ապա այս բազաները կփակվեն։ Եվ նման սցենարում, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ինձ համար շատ դժվար է պատկերացնել, որ ՆԱՏՕ-ի զորքերը որևէ հերոսական ճեղքում կանեն այնտեղ գտնվող որևէ մեկին պաշտպանելու համար։ Լավագույն դեպքում՝ նրանք կպաշտպանեն իրենց»,- ասել է Գրիգորի Թամարը։

Վերլուծաբանները ենթադրում են, որ Կրեմլը կարող է խաղարկել, այսպես կոչված, «ռուսախոս բնակչության պաշտպանության» քարտը՝ նախքան հարձակումը սկսելը: Այսօր ավելի քան 850,000 ռուս է ապրում Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում, մեծ մասը՝ Ռուսաստանին և Բելառուսին սահմանակից շրջաններում։

«Նախ՝ մենք արագ կազմակերպում ենք արշավ, թե ինչպես են ռուսներին ճնշում Էստոնիայում: Այնուհետև կազմակերպում ենք Էստոնիայի ռուսների որևէ միավորման նամակ, օրինակ՝ մեզ պաշտպանելու անհրաժեշտության մասին, որից հետո ի հայտ է գալիս ներխուժման պատրվակ: Ներխուժման պատրվակ հիմա չեն գտնում, այն ստեղծվում է»,- ասել է Աուսլենդերը:

Լիտվացի ռազմական փորձագետ, պահեստազորի մայոր Դարիուս Անտանայտիսը կարծում է, որ ներկայիս պայմաններում Ռուսաստանի համար շատ դժվար կլինի նոր պատերազմ սկսել, քանի որ Բալթիկ ծովը, Շվեդիայի և Ֆինլանդիայի դաշինքին միանալուց հետո, գործնականում դարձել է «ՆԱՏՕ-ի լիճ»։

«Լիտվական ափին մոտենալու համար նրանք չեն օգտագործի Կալինինգրադում գտնվող ռազմածովային ուժերը, նրանք կօգտագործեն Բալթյան նավատորմը: Նրանք պետք է լքեն Սանկտ Պետերբուրգը: Իսկ դուրս գալու համար նրանք պետք է երաշխավորեն Ֆիննական ծոցով անվտանգ անցում, որը մի կողմից սահմանակից է Ֆինլանդիային, մյուս կողմից՝ Էստոնիային: Սա նշանակում է, որ նրանք ստիպված կլինեն այնտեղ պատերազմ սկսել: Մեզ Բալթիկ ծովում փակելու համար նրանք ստիպված կլինեն գրավել Գոթլանդը»,- ասել է նա:

Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի  հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Ռիչարդ Շիրեֆը կարծում է, որ Ռուսաստանը կարող է լայնածավալ պատերազմ սկսել Բալթյան երկրներում արդեն 2027 թվականին: Սա նաև նշված է դանիական հետախուզության զեկույցում: Սակայն Լիտվայի պաշտպանության նախարարության նախկին ղեկավարը համաձայն չէ այս գնահատականի հետ։

«Ես չէի շտապի 2027 թվականի հետ կապված։ Այն իմաստով, որ դա կախված կլինի նրանից, թե ինչպես կավարտվի պատերազմն Ուկրաինայում, ինչպես կզարգանան իրադարձությունները, որքան ժամանակ կշարունակեն ուկրաինացիները կռվել, կլինի՞, արդյոք, հրադադար, և արդյո՞ք դա կներառի պատժամիջոցների վերացում։ Կան բազմաթիվ գործոններ, որոնք հնարավոր չէ կանխատեսել։ Ներկայիս ենթադրությունն այն է, որ ռուսները չեն կարողանա միաժամանակ երկու պատերազմ մղել այս պահին։ Դա փաստ է։ Նրանք չեն կարող բացել երկրորդ ճակատ»,- ասել է Լիտվայի պաշտպանության նախկին նախարար Լաուրինաս Կաշչունասը։

Ռուս վերլուծաբան և բլոգեր Դմիտրի Չերնիշևը կարծում է, որ նման սցենարը չի կարելի բացառել. «Պուտինն այնքան չի վախենում պատերազմից՝ ռազմական տնտեսությունն արդեն իսկ գործում է ամբողջ հզորությամբ, որքան վախենում է խաղաղությունից, երբ ամբողջ բուրգը փլուզվի, հարյուր հազարավոր զինվորներ կվերադառնան ռազմաճակատից զենքով, և չի լինի ոչինչ, որով կարելի կլինի արդարացնել բռնաճնշումները»։

Լիտվայի զինված ուժերի հրամանատարը կարծում է, որ ամեն ինչ կախված կլինի Ուկրաինայում պատերազմի արդյունքից։

«Ռուսների կողմից հարձակման հավանականությունը քիչ է, քանի որ նրանք խորը խրված են Ուկրաինայում և, ամենայն հավանականությամբ, այնտեղ են ուղարկում իրենց բոլոր ուժերը՝ իրենց անցքերը փակելու համար»,- հավելել  է Լիտվայի զինված ուժերի հրամանատար Ռայմունդաս Վայկշնորասը։

ՆԱՏՕ-ի դաշնակիցները մշտապես վստահեցրել են Բալթյան երկրներին, որ հարձակման դեպքում անպայման օգնության կհասնեն Լիտվային, Լատվիային և Էստոնիային։ Նոր ծրագրերի համաձայն՝ Դաշինքի ուժերը պատրաստ են ոչ միայն վերագրավել Բալթյան երկրները, այլև պաշտպանել դրանք հնարավոր հարձակման առաջին իսկ րոպեից։

Քաղաքական վերլուծաբան Իվան Պրեոբրաժենսկին կարծում է, որ դեռևս լիովին պարզ չէ, թե ինչպես է գործելու կոլեկտիվ պաշտպանության սկզբունքը։

«Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը լուրջ է վերաբերվում 5-րդ հոդվածին։ Ընդհակառակը, այն տեսնում է ՆԱՏՕ-ի ուժը փորձարկելու աճող հնարավորություն հիբրիդային սպառնալիքների միջոցով՝ ոչ թե զորքեր տեղակայելով, որևէ մեկին հարձակվելով կամ որևէ մեկին սպանելով, այլ ստեղծելով շատ լուրջ ճնշման իրավիճակ, որը կասկածի տակ է դնում ինքնիշխանությունը, բայց տեսականորեն ուղղակիորեն չի խախտում այն»,- ասել է նա։

Մյուս կողմից, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ Դաշինքը ոչ միայն խոսքով, այլև գործողություններով ցույց է տալիս, որ բալթյան դաշնակիցների անվտանգությունը մեծ նշանակություն ունի իր համար։

«Մեր կայացրած ամենակարևոր որոշումներից մեկը 2016 թվականին էր՝ Ղրիմի անօրինական բռնակցումից հետո։ ՆԱՏՕ-ի պատմության մեջ առաջին անգամ մարտական ​​ստորաբաժանումներ՝ Դաշինքի բազմազգ ուժեր տեղակայվեցին Բալթյան բոլոր երկրներում և Լեհաստանում։ Եվ սա շատ հստակ ազդանշան է, որ ՆԱՏՕ-ն արդեն լիովին ներկա է այնտեղ։ Մենք նաև մեծացրել ենք մեր ուժերի պատրաստվածությունը, նրանց արագ շարժվելու, իրենց դիրքերն ամրապնդելու ունակությունը և մշակել ենք նոր ռազմական ծրագրերի ամբողջական շարք։ Այս ամենը շատ հստակ ազդանշան է ուղարկում Ռուսաստանին. մեկ դաշնակցի վրա հարձակումը կհանգեցնի ամբողջ Դաշինքի արձագանքին»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի