Զելենսկին հայտնել է Թրամփի խաղաղության ծրագրի կետերի շուրջ աշխատելու պատրաստակամության մասին

Լուրեր

01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախօրեին Կիևում ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլի հետ հանդիպման ժամանակ խոսակցությունը եղել է «իրական խաղաղության հասնելու տարբերակների, աշխատանքի փուլերի և երկխոսության ձևաչափերի, ինչպես նաև դիվանագիտության համար նոր խթանների մասին», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ուկրաինական և ամերիկյան թիմերը կաշխատեն պատերազմը դադարեցնելու ծրագրի կետերի վրա։ Մենք պատրաստ ենք կառուցողական, ազնիվ և արագ աշխատանքի։ Խաղաղությունն անհրաժեշտ է, և մենք գնահատում ենք նախագահ Թրամփի ու նրա թիմի ջանքերը՝ Եվրոպայում անվտանգությունը վերականգնելու համար։ Ուկրաինան պաշտպանում է կյանքերն ու անկախությունը մեր ժողովրդի քաջության, պետության մեջ մեր միասնության և մեր գործընկերների օգնության շնորհիվ։ Մենք աշխատում ենք ապահովել, որ բոլոր երեք տարրերն էլ բավականաչափ ուժեղ լինեն»,- ասել է Զելենսկին իր երեկոյան ուղերձում՝։

Նա նաև նշել է, որ կողմերը կշարունակեն աշխատել ամերիկյան խաղաղության նոր ծրագրի դրույթների վրա, և առայժմ Ուկրաինան որևէ կտրուկ հայտարարություն չի անի դրա վերաբերյալ։ Զելենսկին նշել է՝ ամերիկյան պատվիրակությանը բացատրել է, թե ինչն է սկզբունքորեն կարևոր Ուկրաինայի համար։ Նրա խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է խաղաղության համաձայնագիր, որը չի խաթարի երկրի ինքնիշխանությունը կամ չի ստեղծի նախադրյալներ ռուսական նոր ներխուժման համար։

«Մենք որևէ կտրուկ հայտարարություն չենք անելու և հանձնառու ենք հստակ, ազնիվ աշխատանքի՝ Ուկրաինան, Միացյալ Նահանգները և մեր ընկերներն ու գործընկերները Եվրոպայում և ամբողջ աշխարհում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա հավելել է, որ առաջիկայում ակնկալում է խոսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Ըստ Զելենսկիի՝ Ուկրաինայի և նրա դաշնակիցների տեսանկյունից՝ Ռուսաստանն ամբողջ տարի փորձում է հետաձգել իր դեմ նոր պատժամիջոցների կիրառումը և ժամանակ շահել՝ շարունակելով պատերազմը։

Ուկրաինայում ամերիկյան խաղաղության ծրագրին անդրադարձել է նաև Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լիվիթը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված ու Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկվող խաղաղության ծրագիրը «լավն» է երկու կողմերի համար։ Նրա խոսքով՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին մեկ ամսվա ընթացքում «գաղտնի» աշխատել են նոր խաղաղության ծրագրի վրա։ Նրանք համակարգել են աշխատանքները և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի հետ։

Լիվիթը հրաժարվել է մեկնաբանել ծրագրի մանրամասները, քանի որ «այն դեռևս մշակման փուլում է և կարող է փոփոխվել»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի