Թուրքիայի առաջին անօդաչու մարտական ​​ինքնաթիռը՝ Bayraktar KIZILELMA-ն, պատմական փորձարկում է անցկացրել F-16-ների հետ

Լուրեր

07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
Բոլորը

Թուրքիայի առաջին անօդաչու մարտական ​​ինքնաթիռը՝ Bayraktar KIZILELMA-ն, պատմական փորձարկում է անցկացրել օդում երկու F-16 կործանիչների մասնակցությամբ՝ խոցելով պայմանական թիրախը GÖKDOĞAN օդ-օդ դասի հրթիռի իմիտացիոն արձակման ժամանակ։ Թուրքական Բայքար ընկերության հաղորդմամբ՝ Bayraktar KIZILELMA անօդաչու թռչող սարքը հաջողությամբ անցել է ևս մեկ կարևոր փորձարկում, որը կապացուցի դրա արդյունավետությունը մարտադաշտում, գրում է Անադոլու գործակալությունը։

Թուրքական արտադրության անօդաչու մարտական ​​ինքնաթիռը մեկ ժամ 45 րոպե տևողությամբ թռիչք է իրականացրել 15,000 ոտնաչափ միջին բարձրության վրա՝ կատարելով մոտ թռիչքներ F-16 կործանիչների հետ և փորձարկելով հայրենական ռադարի և զինամթերքի ինտեգրումը: Bayraktar KIZILELMA-ն այս փորձարկումների ընթացքում գրանցել է ավելի քան 55 թռիչքային ժամ:

Մեկ F-16 ինքնաթիռը մոտ տարածությունից թռիչք է կատարել KIZILELMA-ի հետ՝ ցուցադրելով անօդաչու ինքնաթիռի համատեղելիությունը անձնակազմով մարտական ​​ինքնաթիռների հետ, իսկ մյուսը ծառայել է որպես թիրախային ինքնաթիռ։ Վիրտուալ հրթիռը հաջողությամբ խոցել է բարձր մանևրային F-16-ը։

Փորձարկվել է նաև հարթակի աերոդինամիկական և ավիացիոն համատեղելիությունը GÖKDOĞAN հրթիռի հետ։

Բացի այդ, ազգային MURAD AESA ռադարներ են փորձարկվել հայտնաբերման, հետևման, թիրախի որոնման և տվյալների փոխանցման համար դժվարին պայմաններում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի