Կառավարությունը դատավորներին զենք եւ փամփուշտներ կտրամադրի. նախկինում օրենքը չի գործել

Լուրեր

20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
20.10.2026 | 20:33
«Համայնքը զրկվում է ձայնի իրավունքից»․ ի՞նչ է ուզում փոխել ՏԿԵՆ-ը օրենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջիկայում դատավորներին կառավարության կողմից զենք կտրամադրվի: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է կառավարության նոյեմբերի 1-ի նիստի օրակարգից:

Նախագիծը ներկայացնելու է արդարադատության նախարարությունը, սակայն այն զեկուցվող չէ:

Նախագծով նախատեսվում է, որ ոստիկանությունը մեկ ամսվա ընթացքում պետք է սահմանի դատավորներին տրամադրվող զենքի տեսակները, ձեւը, մոդելը, փամփուշտների քանակը եւ պաշտպանության հատուկ միջոցների տեսակները:  Ոստիկանությունը ստանձնելու է նաեւ դատավորների՝ զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների ուսուցումը:

Դատավորը լիազորությունները դադարեցնելու դեպքում մեկ շաբաթվա նթացքում իրեն ամրացված զենքը եւ փամփուշտները հանձնելու է ոստիկանությանը:

Կառավարության օրակարգ ընդունված «Դատավորներին հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» նախագծում որպես հիմնավորում նշվում է այն, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորն ունի հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ պահելու եւ կրելու իրավունք: Դատավորներին հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանում է Կառավարությունը:

Վերոհիշյալը վկայում է «Դատավորներին հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրա­մադրելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին:

Ուշագրավ է, որ այս օրենքը նախկինում չի գործել:

 

Հայկ Վարդանյան