Եվրոպացի քաղաքական գործիչները կփորձեն հետ պահել Թրամփին Ուկրաինայի հարցում ՌԴ-ի հետ համատեղ ծրագրի իրականացումից․ WSJ

Լուրեր

11.09.2026 | 17:50
Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտում 28 հազար մարդ է բնակվում
11.09.2026 | 17:40
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի «Ազոտ» քիմիական գործարանի վրա
11.09.2026 | 17:31
«Թերեզա» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է
11.09.2026 | 17:30
«Ո՞վ է նստելու ձվերի վրա»․ կոկորդիլոսաբուծարանի ու «Սկայ Գյումրիի» չստացված պատմությունը
11.09.2026 | 17:21
Մինչև փոփոխություն չլինի՝ այդ մարդիկ մնալու են ու տանջվեն Բաքվի բանտերում. Կարապետյանը՝ գերիների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 17:10
Ուկրաինան ԵՄ-ից 6,1 միլիարդ եվրո կստանա պաշտպանական կարիքների համար
11.09.2026 | 17:00
ԱԺ ՔՊ խմբակցությունն ընդունել է ՌԴ դեսպանին, քննարկվել են ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր
11.09.2026 | 16:50
ՀԷՑ-ի մասով մի անհանգստացեք. ՀէՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:41
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
11.09.2026 | 16:32
Թուրքական բազա տեղը դրեք, մի բազա պետք ա․ Կարապետյանը՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:23
Կարապետյանն ընդունել է Կոպիրկինին․ քննարկվել են ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր
11.09.2026 | 16:12
Հայկական կոթողների ոչնչացման ֆոնին՝ Ալիևի օգնականը խոսել է Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության մասին
11.09.2026 | 16:03
Եմենի հութիները գրավել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի առանցքային կղզին. Թրամփը մերժել է հութիներին հարվածելու՝ սաուդյան թագաժառանգի խնդրանքը
11.09.2026 | 15:51
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 15:43
«Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ նոր կապ կստեղծվի»․ադրբեջանցի նախարար
Բոլորը

Եվրոպացի քաղաքական գործիչները դեմ են հանդես եկել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պայմանների վերաբերյալ ԱՄՆ ծրագրին՝ պնդելով, որ Կիևի հավանությունն է անհրաժեշտ, և որ հակամարտությունը չպետք է ավարտվի կապիտուլյացիայով։ Այժմ եվրոպացի պաշտոնյաները ստիպված կլինեն կրկնել այն դերը, որ պարբերաբար խաղացել են նախագահ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր՝ օգտագործելով Վաշինգտոնում իրենց կապերը և փորձելով համոզել նրա վարչակազմին չընդունել այն առաջարկը, որը չափազանց բարենպաստ են համարում Ռուսաստանի համար։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ լրատվամիջոցների՝ Թրամփի վարչակազմը մշակել է 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիր, որը կոչ է անում Ուկրաինային զգալի տարածքային զիջումներ կատարել Ռուսաստանին և հրաժարվել խաղաղապահ ուժերի վերաբերյալ իր պահանջներից։

Սպիտակ տունը փորձում է օգտագործել նույն մոտեցումը, որն օգտագործել է Գազայում ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի հասնելու համար՝ մշակել բազմակետային ծրագիր, ապա համոզել հակամարտող կողմերին ընդունել այն, հայտնել են աղբյուրները։ Եվրոպացի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք չեն մասնակցել ծրագրի մշակմանը և դեռևս չեն տեղեկացվել ԱՄՆ առաջարկի մասին: Բարձրաստիճան եվրոպացի դիվանագետը նշել է, որ պարզ չէ՝ արդյո՞ք եվրոպացիները շուտով լրացուցիչ տեղեկատվություն կստանան Վաշինգտոնից։

WSJ-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Թրամփն աջակցում է նոր ծրագրին, որն ի հայտ է եկել այն բանից հետո, երբ նա հանձնարարել է իր օգնականներին պատրաստել նոր առաջարկներ, որոնք ներառում են երկու կողմերի համար խթաններ՝ համաձայնության հասնելու համար։

Դեռևս պարզ չէ, թե որքանով է Վաշինգտոնը պատրաստ վերանայել իր առաջարկը՝ հաշվի առնելով ուկրաինական կամ եվրոպական շահերը, և արդյո՞ք Թրամփի վարչակազմը կփորձի այս պլանը պարտադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։

Մի քանի բարձրաստիճան եվրոպացի դիվանագետներ հույս են հայտնել, որ իրենց հնարավորություն կտրվի բարձրաձայնել  մտահոգությունները: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ Ուկրաինային և Եվրոպային աջակցությունը կարևոր է։

«Այս պատերազմում կա մեկ ագրեսոր և մեկ զոհ: Մինչ օրս մենք Ռուսաստանից որևէ զիջման մասին չենք լսել»,- ասել է նա Բրյուսելում լրագրողներին՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։

Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը, որը համատեղ մշակվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից, ներառում է ռազմական հանցագործությունների համար համաներում, Ռուսաստանի վերադարձը համաշխարհային տնտեսություն և Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ի անդամակցությունից, ՌԲԿ-Ուկրաինային հայտնել է աղբյուրը։

Հինգշաբթի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերադառնում է Թուրքիա կատարած այցից հետո: Կիևում նրան սպասում է ամերիկացի զինվորականների պատվիրակությունը՝ ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլի գլխավորությամբ։ Լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ՝ Զելենսկիի հետ հանդիպումն ամերիկացի գեներալների հետ նախատեսված էր հինգշաբթի օրվա երկրորդ կեսին։ Աղբյուրը ենթադրել է, որ զրույցի հիմնական թեման կլինի «Զելենսկիի վրա ճնշում գործադրելը՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների համատեղ ծրագրով նախատեսված «համաձայնությունների շրջանակը» ընդունելու համար:

«Այնուհետև նրանք, հավանաբար, կքննարկեն դա ռուսների հետ»,- հավելել է աղբյուրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի