Ուկրաինան ու Եվրոպան պետք է մասնակցեն Ռուսաստանի ռազմական ագրեսիան դադարեցնելու ցանկացած ջանքերի․ Կալլաս

Լուրեր

31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
Բոլորը

Ուկրաինան ու Եվրոպան պետք է մասնակցեն Ռուսաստանի ռազմական ագրեսիան դադարեցնելու ցանկացած ջանքերի։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ նրա՝ միայն այդ դեպքում Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը կարող է հաջողված լինել։ Բրյուսելում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ Թրամփի վարչակազմի կողմից պատերազմը դադարեցնելու ջանքերի վերսկսման մասին հաղորդագրությունները՝ Կալլասն ընդգծել է, որ ԵՄ-ն ողջունում է Ուկրաինայում «երկարատև խաղաղության» հասնելու «ցանկացած ջանք», միաժամանակ, հիշեցրել, որ այս պատերազմում կա «ագրեսոր և զոհ»։

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին նույնպես հայտարարել է, որ Եվրոպան ողջունում է խաղաղության հասնելու ջանքերը:

«Բայց, իհարկե, Եվրոպայի անվտանգությունը վտանգված է: Հետևաբար, մենք ակնկալում ենք, որ նրանք կխորհրդակցեն մեզ հետ»,- ասել է նա:

Սիկորսկին նաև կոչ է արել սահմանափակումներ կիրառել ագրեսորի դեմ, այլ ոչ թե սահմանափակել Ուկրաինայի ինքնապաշտպանության կարողությունը։

Իր հերթին, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն ընդգծել է, որ Ռուսաստանը և նրա նախագահ Վլադիմիր Պուտինը խոչընդոտում են խաղաղությանը: Նա նշել է, որ ուկրաինացիները չեն ցանկանում կապիտուլյացիա, իսկ Եվրոպան ցանկանում է արդար խաղաղության հասնել Ուկրաինայում, որը չորս տարի պաշտպանվում է ռուսական լայնածավալ ներխուժումից: Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը նույնպես բացառել է Ուկրաինայի համար խաղաղության ծրագիր իրականացնելու հնարավորությունը՝ առանց Եվրոպայի մասնակցության:

Նշենք, որ ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն Ուկրաինային հետագա աջակցությունը և Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ նոր միջոցառումները։

Reuters-ը և մի շարք այլ արևմտյան լրատվամիջոցներ ավելի վաղ հաղորդել էին Վաշինգտոնի պահանջների մասին, որոնք ուղղված են Ուկրաինային՝ զիջելու երկրի արևելքում գտնվող տարածքները, կրճատելու իր զինված ուժերի թվաքանակը և հրաժարվելու որոշակի տեսակի զենքերից: Այս դրույթները ներառված են Թրամփի վարչակազմի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու նոր ծրագրում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի