Ռուսաստանն Ուկրաինային 1000 զինծառայողի մարմին է փոխանցել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՌԴ-ն ուկրաինական կողմին է փոխանցել  1000 մարմին, որոնք, ռուսական կողմի հավաստմամբ, Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինվորներ են: Շուտով կսկսվեն նույնականացման աշխատանքները։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան՝  հղում անելով ռազմագերիների հետ վարվելակերպի համակարգող շտաբին։

«Իրավապահ մարմինների քննիչները, Ներքին գործերի նախարարության փորձագիտական ​​հաստատությունների հետ համատեղ, շուտով կանցկացնեն բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները և կնույնականացնեն հայրենադարձված մարմինների ինքնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միջոցառումներն իրականացվել են Համակարգող շտաբի, Ուկրաինայի անվտանգության ծառայության, Ուկրաինայի զինված ուժերի, Ներքին գործերի նախարարության, Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության և այլ պետական ​​մարմինների համատեղ ջանքերի շնորհիվ: Լրացուցիչ օգնություն է ցուցաբերել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:

Ռուսաստանն իր հերթին ստացել է 30 զոհված զինվորի մարմիններ, ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը, որը ռազմական գործողությունների խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչն է։

Զոհերի մարմինների վերջին լայնածավալ փոխանակումը տեղի էր ունեցել հոկտեմբերին․ հոկտեմբերի 23-ին ռուսները 1000 մարմին էին վերադարձրել ուկրաինական կողմին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի