Բաքվում անհանգստացած են․ NVIDIA-ն Հայաստանը վերածում է ԱԲ առաջատար կենտրոնի

Լուրեր

31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
Բոլորը

Ադրբեջանում մտավախություններ է առաջացրել ամերիկյան տեղեկատվական տեխնոլոգիաների հսկայի՝ NVIDIA ընկերության ու Հայաստանի միջև համագործակցությունը, որը նպատակ ունի ՀՀ-ն վերածել տարածաշրջանային ԱԲ կենտրոնի։

«Չնայած Ադրբեջանում արհեստական ​​բանականության ոլորտի որոշակի կենդանացմանը՝ զարգացումը մնում է սահմանափակ. կան ուշացումներ և պետական ​​​​մարմինների և ընկերությունների միջև համակարգման բացակայություն»,-հայտարարել է Ադրբեջանի ինտերնետ ֆորումի նախագահ Օսման Գյունդուզը։

Նա նշել է, որ այս ֆոնին Հայաստանն արագ առաջընթաց է գրանցում NVIDIA-ի հետ լայնածավալ գործընկերության շնորհիվ։

Գյունդուզն ընդգծել է, որ NVIDIA-ն Հայաստանում արհեստական ​​բանականության զարգացման համար ներդնում է 1,5 միլիարդ դոլար, այլ ոչ թե 500 միլիոն (խոսքը հայկական լրատվամիջոցների հրապարակումների մասին է, որ NVIDIA-ն 1,5 միլիարդ դոլար է ներդնելու ՀՀ-ում ԱԲ ոլորտում)։

Ըստ ծրագրի՝ 2026 թվականին երկրում կկառուցվի Blackwell GPU-ներով հագեցած և 100 մեգավատից ավելի հզորությամբ արհեստական ​​բանականության կենտրոն։ Ադրբեջանցի մասնագետի խոսքով՝ նախագծի նպատակն է Հայաստանը վերածել  արհեստական ​​բանականության առաջատար կենտրոնի, ամրապնդել նորարարական էկոհամակարգը, վերակենդանացնել տնտեսությունը և ստեղծել հիմք համաշխարհային շուկա մուտք գործելու համար։ Նա կարծում է, որ նախագծի հաջող իրականացումը զգալիորեն կամրապնդի Հայաստանի դիրքերը տարածաշրջանային մրցակցության մեջ:

Գյունդուզը նշել է, որ NVIDIA-ի հետ անմիջական համագործակցությունը կարող է ամրապնդել Հայաստանի տնտեսական հնարավորությունները և այն ավելի գրավիչ դարձնել ներդրողների, սթարթափների, գլոբալ ՏՏ ընկերությունների և առաջատար համալսարանների համար: Գյունդուզը նաև նշել է, թե Հայաստանի տնտեսական վիճակի կարճաժամկետ բարելավումը կարող է հանգեցնել, իր բնորոշմամբ, «ռևանշիստական ​​տրամադրությունների ուժեղացման, որը կարող է ռիսկեր ստեղծել ապագա սերունդների համար»։

Ադրբեջանցի փորձագետը հավելել է, թե արհեստական ​​բանականության նկատմամբ հետաքրքրությունն Ադրբեջանում նույնպես աճում է. ընդունվել է ռազմավարություն, իրականացվում են ենթակառուցվածքային նախագծեր, ռեսուրսներ են հատկացվում։ Սակայն նա կարծում է, որ սա բավարար չէ. ոլորտում ուշացումներ են, սահմանափակ ռեսուրսներ և մասնատվածություն։ Նա նշել է, որ շատ պետական ​​​​մարմիններ և ընկերություններ գործում են մեկուսացված, և կառավարության աջակցությունը բիզնեսին դեռևս բավարար չէ։ Գյունդուզը հույս է հայտնել, որ պատասխանատու մարմինները, անվտանգության մարմիններն ու որոշում կայացնողներն արագ կգնահատեն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և կտան համարժեք արձագանք մարտահրավերներին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ կառավարությունը հավանություն է տվել գերհամակարգչի կառուցման համար NVIDIA-ի չիպերը ՀՀ արտահանելուն։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը գրառմամբ տեղեկացրել է, որ Firebird ընկերությունը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել է, որ ստացել է ԱՄՆ արտահանման լիցենզիա և հայտարարել Հայաստանում իր առաջին 500 միլիոն դոլարի ներդրման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի