Այն, ինչն արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը, թույլատրելի է․ Փաշինյանը՝ նոր հեղափոխություն անելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսավաընդմիջումից հետո
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
Բոլորը

2025 թվականի հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ, դիմելով ընդդիմադիրներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ «Եթե ամեն ինչ այդքան վատ է, հեղափոխություն արեք»:

Կառավարության այսօրվա նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանից Factor TV-ն հետաքրքրվեց, թե ի՞նչ մեթոդներով է նա թույլատրելի համարում նոր հեղափոխության իրականացումը։ Մասնավորապես՝ խնդրեցինք հայտնել՝ հեղափոխություն անելու նպատակի իրագործման համար թույլատրելի՞ է արդյոք․

1․ Ազգային ժողովում կամ այլ պետական, հասարակական կառույցներում, փողոցներում, հասարակական վայրերում ծխարձակող միջոցների օգտագործումը։

2․ Փողոցներն անժամկետ փակելը։

3․Ռադիոտուն կամ այլ հատուկ պահպանվող տարածք մուտք գործելը։

4․ 3-րդ կետում նշված կառույցների դուռը կամ որևէ այլ գույք վնասելը՝ խոստումով, որ հետագայում դրանք կվերականգնվեն։

5․ ՀՀ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելը, այդպիսի կոչով հանդես գալը, որպեսզի դատավորները չկարողանան կատարել իրենց պարտականություննեը, կայացնել ընդդիմադիրների համար անցանկալ կամ նրանց համոզմամբ՝ անարդարացի որոշումներ։

6․ Ազգային ժողովի շենքը շրջափակելը՝ պատգամավորների ազատ ելումուտը խոչընդոտելով։

7․ Ուսումնական հաստատություններում դասադուլներ կազմակերպելը, ուսանողներին, աշակերտներին կոչ անելը դասի չգնալ։

Սրանք, ըստ էության, այն գործողություններն են, որոնք աջակիցների մասնակցությամբ իրականացրել է Փաշինյանը 2018 թվականի հեղափոխության օրերին։

«Ցանկացած բան, որն արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը, թույլատրելի է։ Այն, ինչ չի արտահայտում ժողովրդի լեգիտիմ կամքը, անթույլատրելի է»,- ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։

Factor TV-ի լրագրողի հստակեցնող հարցին՝ ռադիոտան դուռը ջարդելը թույլատրելի՞ է, Փաշինյանը կրկին նույն պատասխանը տվեց։ Հարցին՝ ինչպե՞ս է չափվում ժողովրդի լեգիտիմ կամքը, Փաշինյանը պատասխանեց․ «Ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտմամբ։ Ժողովրդի լեգիտիմ կամքն ինչպե՞ս է արտահայտվում, արտահայտվում է 50+1 %-ով»։

Լրագրողի հակադարձմանը՝ այն, ինչ Դուք արել եք 2018-ին, արել եք 50+1 % չունենալով, այլ 7 %-ով, Փաշինյանը պատասխանեց, թե ինքն ընտրություններում ինչ-որ տոկոս ունենա- չունենալու մասին չի խոսում, այլ ժողովրդի լեգիտիմ կամքի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան
Նարեկ Կիրակոսյան