Ֆուտբոլային հեքիաթ․ 156 հազար բնակչությամբ երկիրը կխաղա աշխարհի առաջնությունում

Լուրեր

07.12.2025 | 12:30
Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոն է ներթափանցում․ հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում
07.12.2025 | 12:22
Յոթ Վերքից դուրս բերեցին Գարեգին Բ-ի անունը հնչեցրած երիտասարդ աղջկան
07.12.2025 | 12:05
Ով է պատարագիչ քահանան Յոթ Վերք եկեղեցում
07.12.2025 | 12:02
«Ինտեր Մայամին»` MLS-ի չեմպիոն, Բուսկետսն ու Ալբան ավարտեցին կարիերան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.12.2025 | 12:00
Ես իմ հայրենիքի համար եմ եկել. Փաշինյանի հետ Գյումրիում պատարագի մասնակցող քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 11:40
ԱԱ․ Հայ բռնցքամարտիկների հաղթարշավը շարունակվում է
07.12.2025 | 11:26
Նիկոլ Փաշինյանը Յոթ Վերքում է․ եկեղեցում են արքեպիսկոպոսներ Կճոյանը, Միրզախանյանն ու Ադամյանը, եպիսկոպոս Սարոյանը
07.12.2025 | 11:23
Արեք բոլորիս ձերբակալել, չի կարելի եկեղեցու դռները փակել. գյումրեցի. ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 11:20
Փաշինյանը իր այցի պատճառով եկեղեցու դռները փակելու մասին հարցն անպատասխան թողեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 10:38
Հարգանքի տուրք՝ 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին
07.12.2025 | 10:30
Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում պատարագի է մասնակցում. ՈՒՂԻՂ
07.12.2025 | 10:11
Արագածի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն
06.12.2025 | 23:56
Կապարակնքել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու դռները` Փաշինյանի այցից առաջ
06.12.2025 | 22:41
Պետք է շարունակենք մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին. Գարեգին Բ-ն` Փաշինյանի քայլերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 21:05
Գնդակները, որ մաշում են, մի խնայե՛ք, առեք, եթե հնարավոր չի, ինձ ասեք, ես կառնեմ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մինչ Հայաստանի ազգային հավաքականը ձախողում էր հերթական ընտրական փուլը, օվկիանոսից այն կողմ կերտվում էր անհավանական ֆուտբոլային պատմություն։ Կարիբյան ծովում գտնվող Կյուրասաո կղզին դարձավ ամենափոքր տարածքով ու բնակչությամբ երկիրը, որը նվաճում է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Կյուրասաոյի բնակչությունը շուրջ 156 հազար մարդ է, իսկ երկրի տարածքը՝ 444 քառակուսի կմ (համեմատության համար՝ Երևանի տարածքը 227 քառակուսի կմ է, բնակչությունը՝ շուրջ 1,1 միլիոն, իսկ Հայաստանինը՝ 29,743 քառակուսի կմ, 3 միլիոն բնակչություն)։

Կյուրասաոն գտնվում է Կարիբյան ծովի հարավային հատվածում և 2010 թվականից Նիդերլանդների Թագավորության մի մասն է։

Կյուրասաոյի հավաքականը պատմական հաջողությունը գրանցեց Ճամայկայի դեմ արտագնա խաղում, որն ավարտվեց 0։0 հաշվով։ Այդ արդյունքը կղզիաբնակներին թույլ տվեց առաջին տեղը գրավել ԱԱ-2026-ի ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու որակավորման փուլի A խմբում ու պատմության մեջ առաջին անգամ նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր։

Վճռորոշ հանդիպումն անցավ անչափ լարված պայքարում։ Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սթիվ Մաքլարենի գլխավորությամբ խաղացող ճամայկացիներին տնային խաղում միայն հաղթանակ էր հարկավոր խմբում հաղթելու համար։ Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը մոտ էին գոլ խփելուն, սակայն 3 անգամ գնդակը հետ մղվեց դարպասաձողից։ Ավելացված ժամանակը վերածվեց իսկական դրամայի։ Սալվադորցի գլխավոր մրցավար Իվան Բարտոնը Կյուրասաոյի հավաքականի դարպասին նշանակեց 11-մետրանոց հարված, բայց VAR համակարգով տեսակրկնապատկերը դիտելուց հետո չեղարկվեց որոշումը։

2024թ․ հունվարից Կյուրասաոյի հավաքականը գլխավորում է 78-ամյա նիդերլանդցի մասնագետ Դիկ Ադվոկատը, որը նախկինում աշխատել է նաև Նիդերլանդների, ԱՄԷ-ի, Հարավային Կորեայի, Բելգիայի, Ռուսաստանի և Սերբիայի հավաքականներում ու բազմաթիվ ակումբներում։ Նա նաև 4 անգամ հայտարարել է մարզչական կարիերան ավարտելու մասին, սակայն վերադարձել է ու ապացուցել, որ դեռ անելիք ունի ֆուտբոլում։

Ի դեպ, Ճամայկայի հավաքականի դեմ կարևորագույն խաղից առաջ Դիկ Ադվոկատն անձնական պատճառներով լքել էր ազգային թիմի ճամբարը։

«Ստիպված էի կայացնել այս որոշումը ծանր սրտով, սակայն ընտանիքն ավելի կարևոր է, քան ֆուտբոլը»,- ասել էր փորձառու մարզիչը։ Այնուամենայնիվ, Ադվոկատը մշտապես կապի մեջ էր իր օգնականների՝ Քոր Պոթի ու Դին Գորեի հետ, որոնք ղեկավարում էին թիմն իր բացակայության ընթացքում։

Առաջին անգամ 48 հավաքականով անցկացվելիք առաջիկա Մունդիալը երրորդը կլինի Դիկ Ադվոկատի կարիերայում։ 1994-ին նա աշխարհի առաջնությանը մասնակցել է իր հայրենակիցների հետ, իսկ 2006-ին՝ Հարավային Կորեայի հավաքականի։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 82-րդ տեղը զբաղեցնող Կյուրասաոյի հավաքականի 22 ֆուտբոլիստներ ծնվել են Նիդերլանդներում։ Transfermarkt-ի տվյալներով՝ թիմի կազմի տրանսֆերային արժեքը կազմում է 26.5 միլիոն եվրո։ Երկրի ներքին առաջնությանը մասնակցում է 10 թիմ, իսկ ազգային հավաքականի ֆուտբոլիստների գերակշռող մասը հանդես են գալիս Եվրոպայում։ Դիկ Ադվոկատի նշանակումից հետո թիմը զգալիորեն ուժեղացել է՝ համալրվելով նատուրալիզացված հոլանդացի ֆուտբոլիստներով։ Գլխավոր աստղն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին վինգեր, այժմ «Շեֆիլդ Յունայթեդում» խաղացող Տահիտ Չոնգն է։ 2013 թվականից սկսած՝ նա խաղացել է Նիդերլանդների բոլոր պատանեկան ու երիտասարդական հավաքականներում, սակայն ԱԱ-2026-ին մասնակցելու համար փոխել է մարզական քաղաքացիությունը։ Մյուս նատուրալիզացված խաղացողներից են Ամստերդամի «Այաքսի» ակադեմիան անցած Սոնտյե Հանսենը, «Գրոնինգենի» սան Ժունինյո Բակունան ու Նիդերլանդների հավաքականի կազմում 6 ընկերական խաղի մասնակցած Ռիշեդլի Բազուրը։ Ադվոկատի գալուց հետո թիմին միացել են նաև Եվրոպայում հանդես եկող մի շարք այլ ֆուտբոլիստներ, որոնք ևս ուժեղացրել են կազմը։ Կյուրասաոյի արմատներ ունեցող որոշ խաղացողներ էլ, ստանալով առաջարկ, հրաժարվել են փոխել մարզական քաղաքացիությունն ու միանալ թիմին։

Կյուրասաոյի հավաքականում 2020-2021թթ․ աշխատել է նաև մեկ այլ անվանի նիդերլանդցի մասնագետ Գուս Հիդինկը, սակայն կորոնավիրուսի համավարակի դժվարությունների պատճառով չի կարողացել հաջողության հասնել թիմի հետ։

Դիկ Ադվոկատի խոսքով, նախկինում Կյուրասաոյի հավաքականին խանգարել են հաջողության հասնել կազմակերպչական խնդիրները։ Տեղական ֆուտբոլը չուներ մեծ գումարներ, ֆեդերացիան արդյունավետ չէր գործում, ինչն էլ ազդում էր ֆուտբոլիստների մոտիվացիայի վրա։

Կյուրասաոյի հավաքականն ԱԱ-2026-ի ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու որակավորման մրցաշարը սկսել էր երկրորդ փուլից՝ նույն խմբում հայտնվելով Հայիթիի, Սենթ Լյուսիայի, Բարբադոսի և Արուբայի թիմերի հետ։ Աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարը շարունակելու համար անհրաժեշտ էր հայտնվել լավագույն երկու թիմերի թվում։ Խաղերը անցկացվում էին մեկ շրջանով։ Ադվոկատի թիմը գրավեց առաջին տեղը՝ հաղթելով բոլոր 4 հանդիպումները․ սկզբում՝ Բարբադոսին (4:1), ապա Արուբային (2:0), այնուհետև Սենթ Լյուսիային (4:0) և Հայիթիին (5:1):

Այս աշնանը Կյուրասաոյի հավաքականը երրորդ ընտրական փուլը հաղթահարեց Ճամայկայի (2։0, 0։0), Բերմուդյան կղզիների (3։2, 7։0), Տրինիդադ և Տոբագոյի (0:0, 1:0) հետ պայքարում։ Այս փուլում կղզիաբնակները ֆավորիտ չէին համարվում, բայց 6 խաղում մնացին անպարտելի՝ տանելով 3 հաղթանակ ու գրանցելով 3 ոչ-ոքի։ Արդյունքում՝ Կյուրասաոյի հավաքականը 12 միավորով հաղթեց խմբում՝ 1 միավոր գերազանցելով Ճամայկային։

Կյուրասաոյի հավաքականի տնային խաղերում մթնոլորտը շատ թեժ է։ Մայրաքաղաք Վիլեմստադում գտնվող երկրի գլխավոր ստադիոնը տեղավորում է շուրջ 10 հազար հանդիսական, իսկ ընդմիջման ընթացքում երկրպագուներին զվարճացնում է վազքուղիներով շարժվող փոքր բեռնատար մեքենա՝ կատարողներով, ովքեր ռեփ են երգում, պարում և ֆայերներ վառում։

Սպասվում է, որ Կյուրասաոյից ժամանած երկրպագուները զարդարելու են նաև ԱՄՆ-ում, Կանադայում ու Մեքսիկայում հունիսի 11-ից հուլիսի 19-ը կայանալիք Մունդիալը։

Դավիթ Եղիազարյան