«Ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք է պատճառել Տիգրան Մակարյանին»․ Ռազմիկ Մկրտչյանի և ևս 2 ամբաստանյալների գործը դատարանում է

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շենգավիթ վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տաթևիկ Հակոբյանի և Տիգրան Մկրտչյանի գործը նոյեմբերի 14-ին դատարան է հանձնվել։ Այս մասին Factor TV-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Մկրտչյանը, հանդիսանալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և նույն վարչական շրջանի կուսակցության խորհրդի անդամ, նույն կուսակցության անդամ Տաթևիկ Հակոբյանի օժանդակությամբ և Գոռ Թադևոսյանի, Տիգրան Մկրտչյանի ու ինքնությունները չպարզված այլ անձանց հետ համակատարմամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շենգավիթի տարածքային կառույցի խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին՝ կապված նրա քաղաքական և հասարակական գործունեության հետ:

Գործը մակագրվել է դատավոր Տաթևիկ Մուրադյանին։ Դատավորի աշխատակազմին է փոխանցվել նաև իրեղեն ապացույցով 1 փաթեթ։

Նշենք, որ Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը, մյուս 2-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Ավելի վաղ Ռազմիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ որոշել է դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Մկրտչյանը, սակայն, չէր նշել, թե որն է որոշման պատճառը։

Ձերբալակվելուց օրեր առաջ, հունիսի 10-ին նա հայտնել էր, որ թողնում է վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը՝ պատճառաբանելով, թե որոշումն անձնական խնդիրներով է պայմանավորված: Նա Շենգավիթ վարչական շրջանը ղեկավարում էր 2018 թվականից:

Եվգենյա Համբարձումյան