Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, իրականացվող նախագիծը Հարավային Կովկասը կվերածեն լոգիստիկ կենտրոնի․ Վահագն Խաչատուրյան

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարեկեցության ապահովումը մեր համատեղ պատասխանատվությունն է, և մենք ջանք չենք խնայի հայ-վրացական հարաբերությունները հետագա խորացնելու համար։ Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի հետ Թբիլիսիում  համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։

Խաչատուրյանի խոսքով՝ Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունն ընդգծում է երկրների միջև առկա ռազմավարական գործընկերությունը, որն այժմ ավելի ակտիվորեն է զարգանում։

«Հաճելի է գտնվել բարեկամ երկրում։ Մեր հարաբերությունները ևս մեկ անգամ ընդգծում են մեր համագործակցության կարևորությունը։ Դարավոր պատմության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները հատկապես կարևոր են հայ ժողովրդի համար։ Մենք հասել ենք ռազմավարական համագործակցության կետին՝ մեր դարավոր բարեկամությունը բարձրացնելով այս մակարդակի։ Մեր հարաբերությունները միշտ ռազմավարական են եղել, բայց այժմ դրանք պաշտոնականացվել են։ Այսօր ես իմ հարգարժան ընկերոջ հետ քննարկել եմ կարևոր հարցեր, այդ թվում՝ համագործակցության բազմաթիվ ոլորտներ և ապագա քայլեր։ Քննարկվել են նաև տնտեսական, մշակութային և կրթական նախագծեր», – նշել է  ՀՀ նախագահը։

Նա ընդգծել է, որ իր վրացի գործընկերոջ հետ քննարկել է նաև տարածաշրջանային հարցեր։

«Հայաստանը ակտիվորեն պատրաստվում է կենսաբազմազանության կոնվենցիայի 17-րդ համաժողովին և Եվրոպական քաղաքական համայնքի  8-րդ ֆորումին։ Մենք ակնկալում ենք Վրաստանի մասնակցությունը։ Մենք նաև քննարկել ենք տարածաշրջանային հարցեր։ Անդրադարձել ենք օգոստոսի 8-ին ստորագրված խաղաղության համաձայնագրին և Հայաստանի կողմից առաջարկված խաղաղության պայմանագրին համապատասխանող տնտեսական դրույթներին։ Մեր համագործակցությունը, որը հիմնված է ինքնիշխանության, ինքնության և փոխադարձ հարգանքի վրա, առանձնահատուկ նշանակություն ունի։ Վստահ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, ինչպես նաև  նախագիծը, որը պետք է իրականացվի, Հարավային Կովկասը կվերածեն լոգիստիկ կենտրոնի։ Տարածաշրջանային կապերի ապաշրջափակումը հնարավորություն կտա Պարսից ծոցի երկրներին, ինչպես նաև Վրաստանի և Հայաստանի երկաթուղիներին հաստատել կարևոր կապեր եվրոպական երկրների հետ։ Բարգավաճման ապահովումը մեր համատեղ պատասխանատվությունն է, և մենք ջանք չենք խնայի հայ-վրացական հարաբերությունների հետագա խորացման համար»,- հայտարարել է Խաչատուրյանը։

ՀՀ նախագահը Վրաստանում է երկօրյա պաշտոնական այցով՝ նոյեմբերի 19-20-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի