Մադուրոն ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ 2-3 տարվա ընթացքում պատրաստ է հրաժարական տալ․ Վաշինգտոնը մերժել է այդ պլանը․ NYT

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ի հետ ոչ պաշտոնական բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ երկու-երեք տարվա ընթացքում, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնը մերժել է այս ծրագիրը, փոխանցում է Meduza-ն։

«Մադուրոյի կողմից իշխանության փոխանցման ցանկացած հետաձգում անընդունելի է Սպիտակ տան համար»,- նշել է NYT-ը։

Բանակցությունների ընթացքում Մադուրոյի ներկայացուցիչները նաև հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ ամերիկյան էներգետիկ ընկերություններին հասանելիություն տրամադրել Վենեսուելայի նավթային պաշարներին։

NYT-ը գրում է, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու հանդիպում է անցկացրել Սպիտակ տան օպերատիվ շտաբում՝ քննարկելու Վենեսուելայում ստեղծված իրավիճակը և դրա լուծման տարբերակներ։ Ռազմական պլանավորողները պատրաստել են Վենեսուելայում թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված և հարձակման հավանական ենթակա թիրախների ցուցակներ։ Պենտագոնը կարող է նաև թիրախավորել Վենեսուելայի ռազմական ստորաբաժանումները։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցի՝ կուլիսներում ընթացող բանակցությունները ցույց են տալիս, որ հակամարտության դիվանագիտական ​​լուծումը դեռևս հնարավոր է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Վենեսուելային մեղադրում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի անբավարար ջանքերի մեջ։ 2025 թվականի սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ը հրթիռային հարվածներ է հասցրել վենեսուելական նավերին, որոնք, ենթադրաբար, թմրանյութեր են տեղափոխում։

Սեպտեմբերի սկզբին CNN-ը հաղորդել էր, որ Թրամփը քննարկում է Վենեսուելայում թմրանյութերի կարտելների դեմ հարվածներ հասցնելու հարցը։ CNN-ի տվյալներով՝ Դոնալդ Թրամփը դեռևս չի որոշել՝ ցամաքային գործողություն անցկացնել Վենեսուելայում, թե ոչ։

Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ի գործողություններն անվանել է «թշնամական պաշարում»։ Նա կոչ է արել Վաշինգտոնին «հրաժարվել Վենեսուելայում  ռեժիմի բռնի փոփոխության ծրագրերից»։

Հավելենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները նաև հայտնել էին, որ ԱՄՆ վարչակազմում քննարկում են՝ ուր արտաքսել Մադուրոյին՝ Թուրքիա, ՌԴ, Ադրբեջան, թե՞ Կուբա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի