80 գրամ օճառ, 30 մլ շամպուն, 15 մլ ատամի մածուկ․ փոփոխություններ կկատարվեն դատապարտյալներին տրամադրվող հիգիենայի պարագաների չափաբաժիններում 

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Դատապարտյալների տրամադրվող հիգիենայի պարագաների չափաբաժիններում փոփոխություններ կկատարվեն։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել Արդարադատության նախարարությունը։

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարի կողմից ՔԿՀ-ներ են ուղարկվել շրջաբերական գրություններ, որոնցով հանձնարարվել է բոլոր հիմնարկներում իրականացնել դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրվող հիգիենիկ փաթեթից գոհունակության գնահատման վերաբերյալ անանուն հարցում:

Նշվում է, որ վերը նշված հարցումների արդյունքում ծառայության կենտրոնական մարմնի կողմից իրականացվել է վերլուծություն, որի հաշվառմամբ, նկատի ունենալով դատապարտյալի կարիքները՝ անհրաժեշտություն է առաջացել դատապարտյալների տրամադրվող հիգիենիայի պարագաների չափաբաժիններում կատարել փոփոխություններ: Մասնավորապես.

  • 40 գրամ ձեռքի օճառի փոխարեն շաբաթական տրամադրել 80 գրամ,
  • 20 մլ լոգանքի գելի փոխարեն շաբաթական տրամադրել 30 մլ,
  • 20 մլ շամպունի փոխարեն շաբաթական տրամադրել 30 մլ,
  • 6 մլ ատամի մածուկի փոխարեն շաբաթական տրամադրել 15 մլ,
  • ատամի խոզանակը հանել շաբաթական տրամադրվող հիգիենիկ փաթեթի լրակազմից և տրամադրել առանձին՝ տարին 4 հատ՝ նոր՝ ավելի բարձր որակի ատամի խոզանակ՝ երկարատև օգտագործման նպատակով, իսկ լվացքի փոշին տրամադրել ոչ թե ամսական կտրվածքով, այլ յուրաքանչյուր 1 կգ լվացքի հաշվարկով՝ 100 գրամ չափաբաժնով,
  • առաջարկվում է կանացի հիգիենայի միջոցները 10 հատի փոխարեն ամսական տրամադրել 20 հատ,
  • առաջարկվում է տրամադրել նաև սպասք լվալու հեղուկ՝ ամսական 100 մլ, ինչպես նաև սանր՝ տղամարդու և կանացի, տարեկան՝ 2 հատ:

Բացի այդ, նախագծով առաջարկվում է դատապարտյալներին տրամարդել նաև խոհանոցային սպասք առաջին և երկրորդ ճաշատեսակների համար և բաժակ՝ յուրաքանչյուրից 3 հատ, բոլորը պատրաստված պլաստիկից, գդալները՝ ալյումինից։

Առաջարկվում է նաև ավելացնել իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց տրամադրվող որոշ հիգիենիկ պարագաների չափաբաժինները:

Եվգենյա Համբարձումյան