Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունները խորացնում են համագործակցությունը

Լուրեր

31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսավաընդմիջումից հետո
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
Բոլորը

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ընդունել է Իրանի ֆինանսների նախարարության տնտեսական հարցերի փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են երկու երկրների միջև առևտրային հոսքերի դյուրացման, մաքսային հսկողության կատարելագործման և համագործակցության ընդլայնման հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Կողմերը առանձնահատուկ ուշադրություն են դարձրել նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի ներդրմանը, ինչպես նաև «Պարզեցված մաքսային միջանցքի» նախագծին, որը նպատակ ունի ստեղծել առավել բարենպաստ պայմաններ օրինապահ տնտեսվարողների համար։ Քննարկվել է նաև լիազորված տնտեսական օպերատորների փոխադարձ ճանաչման գործընթացի մեկնարկը։

Էդուարդ Հակոբյանը նշել է, որ իրականացվող բարեփոխումների արդյունքում աճել է բեռնատարների թողունակությունը և երկկողմ առևտրաշրջանառության ծավալները, իսկ առաջիկա տարում սահմանը նախատեսվում է ամբողջությամբ վերազինել նոր տեխնիկայով։ Իրանի մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարին ընդգծել է «Նորդուզ»-«Ագարակ» անցակետի ռազմավարական նշանակությունը և բարեփոխումների դրական ազդեցությունը ուղևորների համար։

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են համապատասխան արձանագրություն՝ վերահաստատելով համագործակցության խորացման պատրաստակամությունը։