Մեծ Բրիտանիան հետևում է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև ստեղծված իրավիճակին. պետնախարար

Լուրեր

31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
Բոլորը

Մեծ Բրիտանիան հետևում է  Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև ստեղծված իրավիճակին։ Այս մասին հայտարարել է Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին։

Նա  խորհրդարանի նիստում պատասխանել է  պատգամավոր Բրենդան Օ՛Հարայի հարցին, թե ի՞նչ քննարկումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ՝« Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի կառավարության կողմից կատարվող հարձակումների վերաբերյալ, և ինչ դիվանագիտական ​​քայլեր է ձեռնարկում՝ եկեղեցու պաշտպանությունն ապահովելու համար»։

«Մեծ Բրիտանիան հետևում է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև ստեղծված իրավիճակին: Մենք ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի սահմանադրական և իրավական շրջանակներին՝ ապահովելով պատշաճ դատավարության ընթացքը և բոլոր անձանց նկատմամբ արդարացի վերաբերմունք՝ օրենքների համաձայն, իսկ դատական ​​​​գործընթացները մնան թափանցիկ և անաչառ»,- ասել է Դաութին։

Նա նշել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը շարունակում է վճռականորեն հանձնառու լինել ամբողջ աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության իրավունքի խթանմանը և պաշտպանությանը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի