ՌԴ-ն ու ԱՄՆ-ն քննարկում են բանտարկյալների ևս մեկ փոխանակում․ Պուտինի ներկայացուցիչ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները քննարկումներ են ունեցել բանտարկյալների ևս մեկ փոխանակման կազմակերպման հնարավորության շուրջ, նշում է Ինտերֆաքսը։

«Ես հանդիպել եմ որոշ ամերիկացի պաշտոնյաների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի անդամների հետ՝ քննարկելով որոշակի մարդասիրական հարցեր, ինչպիսիք են բանտարկյալների հնարավոր փոխանակումները, որոնց վրա ամերիկյան կողմն աշխատում է»,- ասել է Դմիտրիևը։

Լրատվամիջոցը նշում է, որ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը հոկտեմբերի 24-26-ն ԱՄՆ-ում է եղել։

Axios-ի աղբյուրներից մեկը նշել է, որ Դմիտրիևը բանտարկյալների հարցը քննարկել է, մասնավորապես, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ։ Մեկ այլ աղբյուր բացատրել է, որ քննարկումները դրական են եղել, սակայն համաձայնություններ չեն ձեռք բերվել։

«ԱՄՆ-ը կողջունի ցանկացած ամերիկացու բանտից ազատ արձակումը»,- ասել է աղբյուրը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ Ռուսաստանում կարող է լինել առնվազն ութ ամերիկացի բանտարկյալ։ Սակայն ո՛չ Դմիտրիևը, ո՛չ էլ ամերիկացի պաշտոնյաները չեն նշել այն բանտարկյալների անունները, որոնք կարող են ներառվել Ռուսաստանի հետ հնարավոր փոխանակման գործընթացում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի