Էրդողանի ազգայնական դաշնակիցն Օջալանի հետ բանտում հանդիպելու պատրաստակամություն է հայտնել

Լուրեր

01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
Բոլորը

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) նախագահ Դևլեթ Բահչելին, որը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդարանական դաշնակիցն է, անդրադարձել է «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին՝ նոր հայտարարություններ անելով Իմրալը կղզի հնարավոր այցի վերաբերյալ շարունակվող քննարկումների ֆոնին, որտեղ բանտարկված է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, գրում է Turkiye today-ը։

Բահչելին նախկինում կոչ էր արել վերջերս ստեղծված խորհրդարանական հանձնաժողովին, որը զբաղվում է Թուրքիայի խաղաղության գործընթացով, հանդիպել Օջալանի հետ՝ նոյեմբերի 4-ին վերահաստատելով իր կոչը։ Երկրորդ շաբաթը շարունակվող քննարկումների ֆոնին նա մեկ քայլ առաջ է գնում՝ ընդգծելով իր վճռական դիրքորոշումը Թուրքիայի խաղաղության գործընթացի արագացման վերաբերյալ, քանի որ, նրա կարծիքով, խորհրդարանական հանձնաժողովը ձգձգում է խնդիրը։

«Եթե ոչ ոք չգնա, ես կգնամ և կայցելեմ [Օջալանին]»,- ասել է Բահչելին և դիմել իր կուսակցության անդամներին. «Թույլատրո՞ւմ եք ինձ գնալ Իմրալը»։

Անցյալ շաբաթ էլ Բահչելին հայտարարել էր, որ Թուրքիայի համար կարող է բարենպաստ լինել քրդամետ կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակումը բանտից։

2024 թվականի հոկտեմբերին Բահչելին հրապարակավ կոչ էր արել վերսկսել երկխոսությունն Օջալանի հետ։ Այս կոչերից հետո Օջալանը փետրվարին ուղերձ հղեց՝ կոչ անելով PKK-ին վայր դնել զենքերը և լուծարվել։ Հետագայում՝ օգոստոսին ստեղծվեց խորհրդարանական հանձնաժողով։

Այս ամսվա սկզբին իր դիրքորոշումը վերահաստատելով՝ Բահչելին կոչ էր արել հանձնաժողովին բանակցություններ անցկացնել անմիջապես Իմրալը կղզում։

Խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը նույնպես մեկնաբանել է քննարկումը՝ նշելով, որ նման հանդիպում կարող է անցկացվել, «եթե խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները համաձայնության գան իրավական շրջանակների հարցում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի