Թրամփը պատրաստ է ստորագրել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը, եթե պահպանի սահմանափակումների վերաբերյալ վերջնական որոշումներ կայացնելու իրավունքը․ Reuters

Լուրեր

31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ստորագրել Ռուսաստանի դեմ երկրորդական պատժամիջոցներ սահմանող օրինագիծը, եթե ինքը պահպանի ցանկացած սահմանափակումների վերաբերյալ վերջնական լիազորությունները։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային, փոխանցում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ Սպիտակ տունը պնդելու է երաշխիքների հարցում, որ ԱՄՆ նախագահը կպահպանի պատժամիջոցների նկատմամբ վերահսկողությունը։

«Սպիտակ տան և նախագահի համար միշտ կարևոր է եղել, որ պատժամիջոցների փաթեթը ներառի դրույթ, որը նախագահին երաշխավորում է դրանց վերաբերյալ վերջնական որոշումներ կայացնելու լիազորությունը։ Հետևաբար, եթե նման դրույթ ներառվի, կարծում եմ՝ նախագահը կքննարկի օրինագիծը ստորագրելու հարցը»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Նա այլ մանրամասներ չի հայտնել, միաժամանակ, հավելել է, որ Թրամփի վարչակազմը շարունակում է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։

Ռուսաստանի դեմ երկկուսակցական երկրորդական պատժամիջոցների օրինագիծը, որը ներկայացրել են հանրապետական ​​Լինդսի Գրեհեմը և դեմոկրատ Ռիչարդ Բլումենտալը, ներկայացվել է 2025 թվականի գարնանը։ Այն նախատեսում է 500% մաքսատուրք սահմանել ռուսական նավթ և գազ գնող երկրներից ներմուծվող ապրանքների վրա։ Գրեհեմը նոյեմբերի 17-ին գրել էր, որ պատժամիջոցների օրինագիծը նախագահ Թրամփին ավելի շատ լիազորություններ կտա Պուտինին խաղաղության բանակցությունների մղելու համար՝ «ճնշում գործադրելով ինչպես իր, այնպես էլ նրան աջակցող երկրների վրա, ինչպիսին է Իրանը»։

Ավելի վաղ էլ անդրադառնալով օրենքին՝ Թրամփը կրկին պատժամիջոցներով էր սպառնացել ՌԴ առևտրային գործընկերներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի