Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Լուրեր

07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանի  դատավոր Սարգիս Դադոյանն այսօր որոշեց 2 ամսով երկարացնել գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը:

Հիշեցնենք, որ Կարապետյանն անազատության մեջ է 2025 թվականի հունիսի 18-ից։ Նա ձերբակալվել, ապա կալանավորվել է հունիսի 17-ին News.am-ին տված հարցազրույցից հետո, որում անդրադարձել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցուն և հոգևորականներին թիրախավորելու մասին հարցին:

«Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով Հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա»։ «Քանի որ ես միշտ եղել եմ հայ ժողովրդի ու հայ եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն. եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»,- հարցազրույցի ժամանակ նշել էր գործարարը։

Լրատվամիջոցը հարցազրույցը տեղադրելիս «մասնակցել» բառի փոխարեն օգտագործել է «միջամտել» բառը, որին նույն օրը հաջորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակադարձող գրառումը։

«Ասում է, մենք մեր ձևով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահա՛կ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։

Ապա Կարապետյանը ձերբակաlվել է, նրան մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Մեկ ամիս անց գործարարին նոր մեղադրանք առաջադրվեց՝ հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և փողերի լվացման հոդվածի հատկանիշներով։ Իսկ ավելի ուշ Կարապետյանի մեղադրանքը փոփոխվեց է և նրան  նոր մեղադրանք  առաջադրվեց՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածով։

Վերջին անգամ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը քննել է դատավոր Վահե Դոլմազյանը, ու չնայած Քննչական կոմիտեն միջնորդել էր ժամկետը երկարացնել երկու ամսով՝ դատավորը 1 ամսով էր երկարացրել կալանքը ինչպես նաև դիրքորոշում հայտնել, որ առկա չէ հիմնավոր կասկած այն մասին, որ Սամվել Կարապետյանը կատարել է փողերի լվացման ու հարկերից խուսափելու հոդվածներով իրեն վերագրվող արարքը։

Նշենք, որ հիմնավոր կասկածի առկայությունը պարտադիր պայման է՝ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելիս։ Ստացվում է՝ դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ՝ հիմնավոր կասկած առկա է միայն նրան վերագրվող իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու մեղադրանքով։  Կարապետյանի պաշտպանները պնդում են, որ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեն հնչեցնելու հոդվածով անձը առավելագույնը կալանքի տակ կարող է գտնվել 5 ամսով, ուստի նա նոյեմբերի 18-ից պետք է ազատ արձակվի, քանի որ լրանում է կալանքի 5 ամիսը։

Նշենք, որ Կարապետյանի կալանքի գործը քննող դատավոր Սարգիս Դադոյանը 2019 թվականից մինչև 2022-ն աշխատել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի տնտեսական գործունեության, բնակչության առողջության դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով քննության բաժնում՝ որպես ավագ քննիչ, ապա, երբ ստեղծվել է Հակակոռուպցիոն դատարանը, նշանակվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:

Միջնորդությունը երեկ քննվել է մինչև ուշ գիշեր, որից հետո դատարանը հեռացել է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու:

Արաքս Մամուլյան